Տարածաշրջան - ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Չինարիի հատվածում ադրբեջանական զինուժի դիվերսիայի հետևանքով 3 հայ զինծառայողի սպանության վերաբերյալ գործը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վարույթ է ընդունել «Գրիգոր Նարայանն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի գործը, որը վերաբերվում է 2016թ. դեկտեմբերին Տավուշի մարզի Չինարի համայնքում ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ երեք հայ զինծառայողի սպանությանը:

 

Գործն առնչվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածին, որի առաջին մասը կյանքի իրավունքի խախտումն է: 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԻԵԴ-ին դիմել են զոհված զինծառայողներ՝ 1995 թվականին ծնված Էդգար Նարայանի, 1996-ին ծնված Էրիկ Աբովյանի և 1990-ին ծնված Շավարշ Մելիքյանի ծնողներն  ու քույր-եղբայրները:

 

Նրանց շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնում են Արտակ Զեյնալյանն ու Արա Ղազարյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ