Միջազգային - Ուսուցչուհին խոստովանել է, որ երեխա է ունեցել իր 14 տարեկան աշակերտից, ում հետ քնել է երեք տարի շարունակ

Լաուրա Քրոսը գայթակղել է ութերորդ դասարանցի աշակերտին 2012 թվականին և այդ ժամանակվանից սկսած նրանց սիրային հարաբերությունները տևել են երեք տարի։ Սկզբում ուուցչուհին հրավիրել է 14-ամյա տղային իր տուն, բացատրելով ծնողներին, որ դա անում է ուսումնա–դաստիարակչական նկատառումներով։ Հետո նա կարողացել է նույնիսկ համոզել, որ դեռահասին գիշերը իր տանը թողնեն։

Զույգը խնամքով թաքցրել է հարաբերությունները, բայց այն մասին, որ Քրոսը իր աշակերտից երեխա է ունեցել, հայտնի է դարձել 2017 թվականին։ Տղայի հորը հայտնել են «ուրախ» լուրը հեռախոսով, այնուհետև նա որդուն անկեղծ զրույցի է կանչել, և վերջինս խոստովանել է, որ իր ուուցչուհին իրոք դաստիարակում է իրենց երեխային։

Պատմությունը հնչեղությունը է ստացել, և Քրոսը հայտնվել է ճաղերի ետևում։ Սակայն ավելի ուշ նրան բաց են թողել 100 հազար դոլար գրավի դիմաց։

Դատավարության ընթացքում, որը կես տարի է տևել, Քրոսի մեղքն ապացուցվել է. կինը ինքն է իրեն մեղավոր ճանաչել։ Այժմ նրան ազատազրկում է սպասվում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ