Քաղաքական - Հայ բնակչության մոտ դեռ թարմ են մութ ու ցուրտ տարիների հիշողությունները, ուստի ԱԷԿ-ի փակման արտասահմանյան հորդորները անտեղին են ու անհիմն և կվերադարձնեն մեզ 1990-ականներ. փորձագետներ

Այսօր՝ մարտի 31-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը:

Թեման՝ «Ատոմակայանի փակումը՝ որպես Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք»: Փորձագետները ներկայացրին զեկույց, որը նկարագրում է այն բոլոր բացասական հետևանքները, որոնք հնարավոր են ԱԷԿ-ի փակման դեպքում: Զեկույցում ներառված  են հայ և ռուս հեղինակավոր փորձագետների գնահատականները:

«Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո այս թեման ավելի է սկսել արծարծվել: Ամենաթարմ հայտարարությունը կատարել է 2018 թվականի հունվարի վերջին ԵՄ չինովնիկ Դիք Լոուրենսը, ով Արևելյան գործընկերության արտաքին կապերի բաժնի պետն է, պնդելով, որ ԱԷԿ-ը պետք է փակվի, քանի որ չի համապատասխանում եվրոպական չափանիշներին»,- ասաց Արման Ղուկասյանը: Սակայն ըստ բանախոսի՝ հիմնվելով մի շարք հայ և ռուս հեղինակավոր փորձագետների կարծիքների վրա, իրենք բանախոսներն էլ, պատրաստելով այս զեկույցը, վկայում են, և նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ եղել է այդ կարծիքին, որ եթե Արևմուտքը հետաքրքրված էր մեր ԱԷԿ-ով և ուզում էր փոխարինել, ապա ինչու, երբ 2006 թվականին հայտարարվեց մրցույթ ԱԷԿ-ի թարմացման համար, որևէիցե երկիր չարձագանքեց: Միայն ՌԴ-ն, երբ ՀՀ հետ մտավ ԵԱՏՄ, ստանձնեց պարտավորրվածություն ԱԷԿ-ի հետագա աշխատանքների շահագործման շարունակության մասով: Ըստ բանախոսի՝ ռուս հեղինակավոր փորձագետ Լեպեխինը նշել էր, որ դեռ մենք բազմաթիվ դեպքերի ականատես կլինենք, երբ ԵՄ-ն տարբեր ճնշումներ կփորձի գործադրել ՀՀ վրա՝ ԱԷԿ-ի փակման կապակցությամբ:

«Հայտնի է, որ մեր էլեկտրաէներգիայի 40%-ը ապահովում է ԱԷԿ-ը, և եթե այն փակվի, ըստ Լեպեխինի, հստակ Հայաստանը հետ կմղվի 30 տարով»,- փաստեց փորձագետի հայտարարությունը Ա. Ղուկասյանը:

Այն սուտը, որ տարածվում է, թե հայկական ԱԷԿ-ը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, բազմիցս ժխտվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից, դա մի կառույց է, որ ոչ մեկ անգամ նշել է, թե հայկական ԱԷԿ-ը համապատասխանում է լիովին միջազգային բոլոր չափանիշներին և անվտանգության չափանիշներին: «Մենք շատ վառ օրինակ ունենք, օրինակ Լիտվայի փորձը ցույց է տալիս, սակայն շատ քչերին է այն հայտնի, որ ԵՄ-ն ասել է, թե Լիտվան պետք է գնա փոխզիջման և փակի Իգնալյան Ատոմակայանը, դա արվեց, ԵՄ-ն խոստացավ Լիտվային գումար, սակայն ատոմակայանի փակումից հետո ԵՄ-ն որևէ գումար չտրամադրեց Լիտվային և այսօր Լիտվան, արդյունքում, ստիպված է գնել գազ երեք անգամ ավելի թանկ արտաքին շուկայից»,- ասաց նա:

Ծովինար Կոստանյանն էլ պնդում է, որ շատ անգամ մեզ բերում են Գերմանիայի օրինակը՝ որպես մի պետություն, ով հրաժարվել է ատոմային էներգիայից, այլընտրանքային էերգիա է կիրառում, սակայն չի խոսվում այն մասին, թե ինչ խնդիրների առջև կանգնեց գերմանական տնտեսույթունը: Բացի այդ Գերմանիան եվրոպական երկրներից համար մեկ պետությունն է, ով ունի զարգացած տնտեսութուն, այն չի կարելի համեմատել Հայաստանի հետ:

Գերմանիայի օրինակը բերելով չեն բերում նույն Ֆրանսիայի օրինակը, երբ եղան նման խոսակցություններ, սակայն Ֆրանսիան չի հրաժարվում ատոմային էներգետիկ աղբյուրից՝ անկախ այդ ամենից: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նշել է, որ այսօր Հայաստանում չկան այլընտրանքային էներգետիկ աղբյուրներ, ուստի տնտեսագետի կարծիքով Հայաստանում ատոմակայանի փակումը մի միտում ունի՝ թուլացնել տարածաշրջանում Հայաստանի դիրքերը: Այս ամենով Հայաստանը էլ ավելի կդրվի կախյալ վիճակի մեջ օտարներից:

Տեսակետ լրատվականի հարցին, այսինքն՝ կարելի՞ է ասել, որ այն խոսակցությունները, թե վտանգավոր է ԱԷԿ-ի շահագոծումը, անհիմն են, այն հնարավո՞ր է շահագործել, և եթե այո, որքա՞ն ժամանակով, և ավելի շահեկան է այս պարագայում վերանորոգո՞ւմը կամ վերազինումը, Արման Ղուկասյանն ասաց, որ փակումը ավելի թանկ կարժենա, քան վերանորոգումը: Այժմ նույնիսկ կա խնդիր, որ ԱԷԿ-ը պետք է վերանորոգվի, սույն թվականի հունիսից նույնիսկ որոշ բլոկներ ժամանակավորապես չեն գործարկվելու՝վերանորոգման նպատակով, ինչի մասին էլ հենց երեկ հայտարարվել է: Ռուսաստանը մոտ 30 Մլն ԱՄՆ դոլար է տրամադրել այդ աշխատանքների համար: Այն բոլոր խոստումները, որ անում էր ԱՄՆ դեսպանը, թե 8 Մլն է ներդնելու, դրանք Լիտվայի ժանրից են: Ի՞նչ են ասում նրանք, «Դուք պետք է նախ հրաժարվեք ատոմակայանից, հետո մենք ձեզ այդ գումարը կտանք»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե փակումն է ավելի արդյունավետ, թե վերանորոգումը, բանախոսն ասաց, որ այսօր ավելի թանկ կնստի ատոմակայանի փակումը, ինչու, որովհետև ոչ պակաս գումարներ են անհրաժեշտ, նույնիսկ ավելի շատ, քան նոր Ատոմակայանի կառուցման համար: «Լիտվայի փորձը շատ ուսուցողական է, քանի որ նույնիսկ չեն հատկացվել գումարներ ԱԷԿ-ի ուտիլիզացիայի համար, այսինքն՝ միանգամից հնարավոր չէ ատոմակայանը վերացնել, այն երկար ժամանակ է պահանջում, դեռ Լիտվայի հին ԱԷԿ-ի հետևանքները չեն վերացվել, իսկ մենք գիտենք, որ եթե ԱԷԿ-ը չի ոչնչացվում, ժամանակի հետ այն մեծ վտանգ է հանդիսանում մարդու առողջությանը՝ ռադիացիայի մեծ ռիսկեր պարունակելու տեսանկյունից»,- ասաց բանախոսը:

Կրկյաշարյան Անուշ

Հայաստանի ԱԷԿ-ը փակելը նշանակում է Հայաստանը զրկել հնարավոր էներգետիկ պոտենցիալից, իսկ մեզ՝ հայերիս մոտ դեռ թարմ են մութ ու ցուրտ տարիների հիշողությունները»,- ասաց Արմանը:

Կրկյաշարյան Անուշ

Այսօր՝ մարտի 31-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլիակումբիհյուրերնեն «Ժողովրդիձայնը» հասարակականակումբիփորձագետներԱրմանՂուկասյանըևԾովինարԿոստանյանը:

Թեման՝ «Ատոմակայանիփակումը՝որպեսՀայաստանիազգայինանվտանգությանսպառնալիք»: Փորձագետներըներկայացրինզեկույց, որընկարագրում էայնբոլորբացասականհետևանքները, որոնքհնարավորենԱԷԿ-իփակմանդեպքում: Զեկույցումներառված ենհայևռուսհեղինակավորփորձագետներիգնահատականները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ