Ժամանց և շոու բիզնես - Շվեյցարիայում աճուրդի կհանվի 300-ամյա կապույտ ադամանդը (լուսանկարներ)

Մայիսի 15-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում Sotheby’s աճուրդային տունը վաճառքի կհանի Farnese Blue կապույտ ադամանդը: Այս մասին հայտնում է Luxury Launches-ը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 6.16 կարատ քաշով տանձանման ադամանդը հայտնաբերվել է Հնդկաստանում: Առաջին անգամ այն ներկայացվել է հանրությանը 1714 թվականին, երբ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Հինգերորդը նվիրել է այն իր երկրորդ կնոջը՝ Իզաբելա Ֆարնեզեին՝ որպես հարսանեկան նվեր:

 

Նշվում է, որ դրանից հետո այն 300 տարի պահվել է Եվրոպայի թագավորական ընտանիքների հավաքածուներում, և թագավորական ընտանիքների անդամներից ու ոսկերիչներից բացի՝ ոչ ոք չի իմացել դրա մասին:

Տարիների ընթացքում թագավորական ընտանիքների անդամները սերնդեսերունդ են փոխանցել թանկարժեք քարը և օգտագործել տարբեր զարդերի ստեղծման համար, և վերջում այն հասել է Ավստրիայի հերցոգ Էլիաս Բուրբոն-Պարմացուն, որի կինը՝ Մարիա Աննա ֆոն Հաբսբուրգը, արձանագրել է քարի պատմությունը:

 
 



«Իր եզակի տոհմային պատմության շնորհիվ Farnese Blue-ն դասվում է աշխարհի կարևորագույն պատմական ադամանդների շարքին», - ասել է Sotheby's Europe-ի նախագահ Ֆիլիպ Հերցոգ Ֆոն Վյուրթեմբերգը:

 

Աճուրդային տան նախնական գնահատականի համաձայն՝ այս պատմական ադամանդի գինը կարող է լինել 3.7-5.3 միլիոն ԱՄՆ դոլար:

 

Նշվում է, որ վաճառքից առաջ Farnese Blue ադամանդը կցուցադրվի Հոնկոնգում, Լոնդոնում, Նյու Յորքում և Սինգապուրում:

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ