Մամուլ - «Հայկական ժամանակ». Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա

«Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը, որը մշակել եւ մարտի 28-ին հրապարակել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը, հանրության շրջանում արժանացել է բավական կոշտ գնահատականների, եւ շատերը դրա մեջ տեսնում են վտանգավոր միտումներ:

ԿԳ նախարարության պաշտոնյան «Հայկական ժամանակ»-ի լրագրող Աննա Զախարյանին տված հարցազրույցում պատասխանել է ներկայացված մեղադրանքներին, խոսել «դպրոցահասակ երեխաների մոտ փողոցային արատավոր վարքագծի դրսեւորումների աճը», «թմրամոլությունը», «սեռական այլասերվածությունը» եւ նախագծում տեղ գտած այլ խնդրահարույց դրույթների մասին:

«Ես խնդրում եմ դուք ուշադիր նայեք, այսօր շատ երկրներում այնպիսի արժեքներ են ձեւավորվում, որոնց մեր հասարակությունը պատրաստ չէ: Օրինակի համար՝ միասեռ ամուսնությունները: Դա մեր հասարակությանը հարիր երեւույթ չէ: Դա վաղը-մյուս օրը դառնում է այդ երկրների մշակութային մասը, այն արդեն գնահատված է, ոչ ոք չի կարողանում դրան ձեռք տալ, որովհետեւ արդեն արժեք է: Իսկ այդ արժեքին մենք այսօր պատրաստ չենք: Եթե մենք գնում ենք դրան, այո, ես չեմ խորշում եւ չեմ վախենում ասել, սկսում ենք մեր բանակը թուլացնել»,- ասել է ԿԳՆ պաշտոնյան եւ մի շարք ուշագրավ բացատրություններ տվել:

Հարցազրույցը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 31-ի համարում:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ