Հասարակություն - Ցավալի է նման պատկերի ականատեսը լինել նման կարևորություն ունեցող շենքում, բայց մամուլի շենքի չարաբաստիկ վերելակը կրկին խափանվել է

Մարտի 30-ին, ժամը 12:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող մամուլի շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները վերելակային ծառայության մասնագետի հետ համատեղ քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

 

Հ.Գ. Լինելով մամուլի շենքում տեղակայվող լրատվականի թղթակից, ես էլ քաջածանոթ եմ այդ չարաբաստիկ վերելակին, և չեմ զարմանում, որ մարդիկ են մնացել մեջը, քանզի ամեն երկու օրը մեկ այդ վերելակը խափանվում է, շատ հաճախ այնտեղ աշխատողները ստիպված են 10-15 հարկ ոտքով իջնել բարձրանալու, քանզի, թեև շենքն ունի երկու վերելակ, բայց մեկը միշտ խափանվում է, մյուսն էլ այնքան դանդաղ է աշխատում, որ մարդիկ աշխատանքից միշտ ուշանում են: Ցավալի է նման պատկերի ականատեսը լինել նման կարևորություն ունեցող շենքում:

 

Tesaket.info

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ