Միջազգային - Կեմերովյան հրդեհից փրկված երեխային հայտնել են ամբողջ ընտանիքի մահվան մասին

Տղային, ում ծնողներն ու քույրը զոհվել են «Զիմնյայա վիշնյա» կեմերովյան առևտրի տան հրդեհի ժամանակ, հոգեբանների աջակցությամբ հայտնել են նրա կորստի մասին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի անչափահասների գլխավոր հոգեբույժ Աննա Պորտնովան, ով աշխատում է պատահարի վայրում:

 

Ըստ նրա, 11-ամյա տղան արձագանքել է այնպես, ինչպես և պետք է արձագանքեր երեխան՝ լաց է եղել: Նա նաև սկսել է խոսել ու հարցրել է մեծահասակներին, որտեղ է հիմա ինքը ապրելու:

 

Հոգեբույժը հավելել է, որ բժիշկներն ու երեխայի ազգականներն այդ նորությանը ծանր արձագանք տեսնելու մտավախություն են ունեցել և չեն իմացել, թե ինչպես բառեր ընտրեն: Դա հնարավոր է դարձել միայն հոգեբանների տևական աշխատանքից հետո:

 

Մահից առաջ հայրը այրվող առևտրի կենտրոնի պատուհանից դուրս է հրել տղային, քանի որ կենտրոնի տարհանման ելքերը շրջափակված են եղել: Երեխան լուրջ վնասվածքներ է ստացել: Մանկական մարզային հիվանդանոցում նրա մոտ ախտորոշել են այրումից թունավորում, լյարդի, սրտի, երիկամների, թոքերի ճմլվածք, կոնքի ոսկրերի կոտրվածք՝ առանց տեղաշարժման, այտային շրջանում պատռած վերք: Գլխավոր բարդությունը դարձել էին թոքերի խնդիրները, տղային միացրել էին թոքերի արհեստական վինտիլյացիայի սարքին, սակայն բժիշկները կայունացրել էին տղայի վիճակը մեկ օրվա ընթացքում:

 

Ինչպես գործակալությանը հայտնել է Կուզբասում երեխայի իրավունքների հարցերով լիազոր Դմիտրի Կիսլիցինը, տղայի խնամակալ կդառնա նրա տատիկը:


Առևտրի կենտրոնում հրդեհը սկսվել է մարտի 25-ին: Նախնական տվյալներով, զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:

 

Աղբյուր` Փաստինֆո

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ