Միջազգային - Կեմերովոյի հրդեհի հետևանքով ընտանիքը կորցրած տղամարդը պատմել է՝ ով է փակել կինոդահլիճի դռները (տեսանյութ)

ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում օրերս տեղի ունեցած հրդեհի հետևանքով իր ընտանիքը՝ կնոջը, երեք երեխաներին ու քրոջը կորցրած Իգոր Վոստրիկովը տեսանյութ է հրապարակել «ВКонтакте» սոցցանցում, որում պատմել է՝ ինչ է տեսել տեսահսկման համակարգի տեսանյութերում:

 

Վոստրիկովի խոսքով՝ տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես է մի տղամարդ փակում կինոդահլիճներից մեկի դռներն ու անցքերը:

 

«Ինչ-որ տղամարդ որոշեց կողպել դուռը, փակել անցքերն ու սպասել փրկարարներին, սակայն փրկարարները չժամանեցին: Արդյունքում, որքան գիտեմ, նա դուրս եկավ, ու նրան փրկեցին»,- պատմել է նա:

 


Ըստ նրա՝ տեսանյութերից դատելով՝ սկզբում բոլոր կինոդահլիճների դռները բաց են եղել, և մարդիկ կարողացել են դուրս գալ։ 

 


Նա կատարվածի համար մեղադրել է և՛ մարզային իշխանություններին, և՛ հրշեջ-փրկարարներին։ 

 


Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:

 

Ողբերգական դեպքից հետո ՌԴ Կեմերովոյի մարզպետի տեղակալ Սերգեյ Ցիվիլևը Վոստրիկովին, որը հրդեհի հետևանքով կորցրել է իր ամբողջ ընտանիքը, մեղադրել էր «դժբախտության հաշվին փիար անելու» համար:

 

Տեսանյութն՝ այստեղ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ