Մշակույթ - Իմ կարծիքը քիչ նշանակություն ունի. Արմեն Ամիրյանը` նախարարի պաշտոնում վերանշանակվելու մասին

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր Tert.am-ի հարցին, թե արդյոք իրեն տեսնո՞ւմ է նոր ձևավորվող կառավարությունում և ցանկություն ունի՞ շարունակել աշխատանքը նախարարի պաշտոնում, հարցով պատասխանեց.`«Իսկ Դուք տեսնո՞ւմ եք, Դուք ցանկություն ունե՞ք»:

 

Դիտարկմանը` իմ կարծիքը քիչ նշանակություն ունի, նախարարն ասաց. «Իմ կարծիքն էլ քիչ նշանակություն ունի»: 

 

Անդրադառնալով վարչապետի պաշտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելուն, Արմեն Ամիրյանն ասաց. «Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, ինչպիսի որոշում կայացնի կուսակցությունը, այդպիսին կլինի նաև իմ որոշումը: Խոսքը վերաբերում է նաև Ձեր առաջին հարցին»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է անձնական կարծիք, դիրքորոշում ունենալուն, Արմեն Ամիրյանն ասաց. «Ես նախարար եմ»:

 

Այն հարցին, թե որո՞նք են աշխատանքում Ձեր կարևոր ձեռքբերումները, ինչի համար նաև, ըստ Ձեզ` պետք է շարունակեք որպես նախարար պաշտոնավարել, Արմեն Ամիրյանն ասաց. «Հարցի երկրորդ մասը հանեք, իսկ կարևոր ձեռքբերումների մասին  կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան մեր էջում, չորս րոպեանոց տեսանյութով մենք ներկայացրել ենք ամբողջ տարվա ընթացքում մեր արած աշխատանքները»:

 
 
Չնայած դրան` Արմեն Ամիրյանը նշեց, որ շատ հարցեր կան դեռ չլուծված: «Խնդիրները, դրանց լուծումները, դրանց լուծումների ճանապարհները շատ երկար են, ես չեմ կարող բացատրություն տալ: Կյանքը շարունակվում է և շարունակվող կյանքում պետք է գտնել այն կետերը, որոնք դեռ չեն լուծվել և լուծումներ տալ»,-ասաց Արմեն Ամիրյանը:

 

 

Լիանա Առաքելյան

Tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ