Ժամանց և շոու բիզնես - Կկառուցվի աշխարհում առաջին Svart հյուրանոցը, որն ինքնուրույն է էներգիա արտադրելու

Նորվեգիայում՝ Սվարտիսեն սառցադաշտի ստորոտներին, կկառուցվի աշխարհում առաջին Svart հյուրանոցը, որն ինքնուրույն է էներգիա արտադրելու:

 

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, տեղի ճարտարապետական բյուրոն այս կոնցեպտն անվանում է powerhouse («ուժային կայան»):

 

Նոր նախագծի շնորհիվ էներգիայի սպառումն այստեղ կնվազեցվի 85 տոկոսով՝ յուրաքանչյուր ժամանակակից հյուրանոցի համեմատ:

 

Հյուրանոցի անունը՝ Svart («սև»), անմիջականորեն կապված է Սվարտիսեն սառցադաշտի հետ:

 

Սվարտիսենը Նորվեգիայի հյուսիսում գտնվող երկու սառցադաշտի ընդհանուր անվանումն է: Հին նորվեգերենում կապույտ և սև հասկացությունները մեկ բառով են արտահայտվել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ