Միջազգային - Հնդկաստանի իշխանությունները կրճատում են զբոսաշրջիկների այցելությունը Թաջ Մահալ

Հնդկաստանի իշխանություններն ապրիլի 1-ից կկրճատեն երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի՝ Թաջ Մահալ տաճարի այցելության ժամերը՝ խուսափելու համար մարդկանց հոծ խմբերի կուտակումից:

 

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, որոշում է կայացվել այցելության թույլատրելի ժամաքանակը 3 ժամ սահմանել յուրաքանչյուր այցելուի համար: Վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ օրում Թաջ Մահալ այցելողների թիվը երբեմն հասնում է 50 000-ի, և տեղի աշխատակազմը չի կարողանում համակարգել այցելուներին: Նրանց խոսքով՝ որոշ այցելուներ գալիս են վաղ առավոտյան և չեն հեռանում մինչև տաճարի փակվելը:

 

Թաջ Մահալն, ինչպես հայտնի է, 17-րդ դարում Շահ Ջահանի կառուցած դամբարանն է, որը նա կանգնեցրել է իր սիրելի կնոջ հիշատակին: Այն ընդհանուր առմամբ 10-15 հազար այցելու է ունենում ամեն օր, սակայն հանգստյան օրերին նրանց թիվն զգալիորեն աճում է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ