Սպորտ - Ցանկանում եմ մնալ «Ռեալ»-ում, բայց խնդիրն այն է, որ Մադրիդում ամեն ինչ կախված է արդյունքներից. Զիդան

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ակումբում իր ապագայի մասին:

 

«Ես ցանկանում եմ մնալ «Ռեալ»-ում, որովհետև սիրում եմ աշխատանքս ու այն ակումբը, որտեղ գտնվում են, բայց դուք գիտեք, թե ինչպիսին է ֆուտբոլը: Եթե ամեն ինչ ինձնից կախված լինի, ես հնարավորինս երկար կմնամ «Ռեալ»-ում, բայց խնդիրն այն է, որ Մադրիդում ամեն ինչ կախված է արդյունքներից»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն:

 

Հիշեցնենք, որ Զիդանի պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ