Միջազգային - Մակրոնի և սիրիացի քրդերի հանդիպումը վրդովեցրել է Անկարային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի երեկոյան հանդիպել է քրդերի պատվիրակության հետ, որոնք ներկայացնում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» միությունը, և աջակցություն է հայտնել քրդական շարժմանը:

 

Ինչպես նշվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, Մակրոնն իր զրուցակիցներին վստահեցրել է Ֆրանսիայի կողմից աջակցության հարցում, մասնավորապես՝ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում անվտանգության կայունացման համար:

 

DW.com-ի փոխանցմամբ՝ նախագահի վարչակազմից հաղորդել են, որ Մակրոնը կողմ է արտահայտվել Ֆրանսիայի և միջազգային հանրության աջակցությամբ Թուրքիայի և «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» միջև երկխոսություն սահմանելուն:

 

Անկարայում ֆրանսիացի դեսպանը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է Փարիզում կայացած հանդիպման մասին:

 

Անկարան, իր հերթին, հայտնել է, որ չի ընդունում Մակրոնի առաջարկը քրդերի հետ երկխոսության մասին: Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Էրդողանի ներկայացուցիչը: 

 

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ աջակցելով քրդերին՝ Փարիզն աջակցում է Սիրիայում գործող ահաբեկիչներին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ