Միջազգային - Եվրամիության 19 երկրից կարտաքսեն ռուս դիվանագետներին

Բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ աշխարհի արդեն 28 երկրներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ն հայտարարել են ռուս դիվանագետների արտաքսման մասին:

 

Ընդհանուր առմամբ արտաքսվելու են արտերկրում ՌԴ-ի 152 ներկայացուցիչներ: Այդ մասին հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Նախօրյակին ևս չորս պետություններ հայտարարել են, որ իրենց դեսպաններին հետ են կանչում «Սկրիպալների գործով» կոնսուլտացիաների համար: Նման որոշում են ընդունել Լյուքսեմբուրգը, Մալթան, Պորտուգալիան և Սլովակիան: Ընդ որում այս երկրներից ոչ մեկն առայժմ չի պլանավորում արտաքսել ռուս դիվանագետների: Իր հերթին, Չեռնոգորիայի կառավարությունը մարտի 28-ին հայտարարել Է, որ որոշել Է արտաքսել ռուս մեկ դիվանագետի:

 

Այսպիսով, Ռուսաստանի դիվանագիտական բոյկոտին միացել Է Եվրամիության 19 երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ը, Կանադան, Ալբանիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Չեռնոգորիան, Ուկրաինան, Մոլդովան և Ավստրալիան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ