Ժամանց և շոու բիզնես - Հայաստանի երգը «Եվրատեսիլ»-ում չի հաղթի ու չի լինի լավագույն հնգյակում.Wiwibloggs

«Եվրատեսիլ» երգի մրցույթի ամենահայտնի կայք-բլոգը՝ Wiwibloggs-ը, անդրադարձել է նաև այս տարվա Հայաստանի մասնակից Սևակ Խանաղյանի «Քամի» երգին՝ նշելով, որ  առաջին անգամ է, որ ներկայացվում է ամբողջությամբ հայերեն երգ:

 

Ըստ բլոգերներ Ուիլյամի ու Դեբանի՝  երգը շատ հուզիչ է՝ նույնիսկ եթե չես հասկանում, թե ինչի մասին է երգում Սևակը։ Նրանց կարծիքով՝ Սևակը հրաշալի կերպով մշակել է իր բեմական կերպարը, առնական տեսք ունի և իրենք ակնկակալում են երգի հետաքրքիր տեսաձևավորում:

 

Ուիլյամի խոսքով՝ երգը մրցույթին հմայք կհաղորդի, Սևակն իր հետ մրցույթ կբերի կատարման մաքրություն ու ազնվություն, սակայն չի հաղթի.

 

«Նա շքեղ ձայն ունի։ Այս երգը չի հաղթի ու չի լինի լավագույն հնգյակում, բայց կանցնի եզրափակիչ»։

 


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ