Միջազգային - Կեմերովոյի ղեկավարն ու տեղակալը հրդեհի զոհերի ֆոնդին են փոխանցել իրենց 1 օրվա աշխատավարձը

Կեմերովոյի շրջանի ղեկավար Աման Տուլեեվը և նրա տեղակալը փոխանցել են իրենց մեկ օրվա աշխատավարձը՝ «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում զոհվածների ընտանիքների աջակցության համար բացված ֆոնդին: Այս մասին հայտնում է Газета-ն՝ հղում անելով շրջանային ադմինիստրացիայի կայքին:

 

Նշենք, որ բացի զոհերի ընտանիքներին տրամադրված պետական աջակցությունից ու փոխհատուցման վճարներից, բացվել է բարեգործական հաշվեհամար, որին գումարներ են փոխանցում անհատներ, կազմակերպություններ, կոլեկտիվներ:

 

Ներկա պահին հաշվի վրա 24 միլիոն 300 հազար ռուբլի է փոխանցվել:

 

Համաձայն տեղեկագրերի, որոնք դեռ 2016 թվականի են, Աման Տուլեեվի աշխատավարձը 2016 թվականին կազմել է տարեկան 2 միլիոն 89 հազար 304 ռուբլի, իսկ հաշվի առնելով, որ 2016 թվականը 247 աշխատանքային օր է ունեցել, Կեմերովոյի ղեկավարի 1 օրվա աշխատավարձը 8 հազար 458 ռուբլի է կազմում:

 

Ինչ խոսք, Տուլեեվը «շռայլ» նվիրատվություն է կատարել՝ զոհաբերելով 1 օրյա աշխատավարձը, նրա տեղեկալի փոխանցած գումարն էլ 8 հազար ռուբլու գրեթե կեսն է:

 

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրա-ժամանցային կենտրոնի չորրորդ հարկում բռնկված ու արագորեն տարածված հրդեհին զոհ դարձան 64 մարդիկ, որից 41-ը՝ երեխաներ:

 

Հարուցվել է քրեական գործ, գործով անցնում է 5 մեղադրյալ:

 

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանում համապետական սուգ էր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ