Տարածաշրջան - Արցախի բնակիչները շարունակում են զգալ պատերազմի հետևանքները. Դավիթ Բաբայան

Արցախի բնակչությունը շարունակում է զգալ պատերազմի հետևանքները. պատերազմից հետո Արցախի տարածքն աշխարհում առաջիններից է եղել մեկ քառակուսի կիլոմետրի վրա ականների քանակով:  Պատերազմից հետո իրականացված ականազերծման աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել Արցախի տարածքը մոտավորապես 95 տոկոսով մաքրել ականներից, սակայն 100 տոկոսով չեզոքացնել վտանգը գրեթե անհնար է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում ականի պայթյունին, որի հետևանքով զոհվել են ականազերծման աշխատանքներ իրականացնող «HALO Trust» կազմակերպության երեք աշխատակից, ևս երկուսը վիրավորվել են:

 

«HALO Trust» կազմակերպությունը հաստատում է, որ մարտի 29-ի առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով մահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկ երկուսը՝ վիրավորվել։ Նշված ժամանակահատվածում կազմակերպության աշխատակիցները գտնվել են մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

 

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Թուրքիայի բանակը ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում (տեսանյութ) 

Ադրբեջանն ու Պակիստանը ուղիղ ավիացիոն կապ կհաստատեն

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Վրաստանում դատարանը պարտավորեցրել է Սաակաշվիլուն $77 հազ. վճարել ծեծված պատգամավորին

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ