Տարածաշրջան - Արցախում տեղի ունեցած ականի պայթյունը կապ չունի պաշտպանության բանակի հետ. Սենոր Հասրաթյան

Արցախում այսօր ավտոմեքենա է ականի վրա պայթել և ըստ նախնական լուրերի,  կան զոհեր և վիրավորներ։ Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը Panorama.am-ին հայտնեց, որ պատահարը կապ չունի պաշտպանության բանակի հետ:

 

Արցախի ԱԻՆ ճգնաժամային կենտրոնից էլ  Panorama.am-ին ասացին, որ այս պահին տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկություններ չունեն:

 

Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող «Halo trust» ընկերությունից էլ փոխանցեցին, որ  այս պահին որևէ տեղեկություն հայտնել չեն կարող, խորհուրդ տվեցին սպասել պաշտոնական հաղորդագրությանը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ