Պաշտոնական - Հայկական զինված ուժերը համալրվել են հակառակորդի անօդաչուների դեմ պայքարող «Ռեպելլենտ» համալիրներով

Հայկական զինված ուժերը համալրվել են ՌԷՊ միջոցներով: Դրանցից երկուսն այսօր ներկայացվել են «ArmHiTec-2018» սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ամենամյա միջազգային ցուցահանդեսին:

 

«Ավտոբազա Մ» պասիվ ռադիոտեխնիկական հետախուզության համալիրը նախատեսված է հակառակորդի ռադիոլոկացիոն կայանների հայտնաբերման և դրանց տվյալները ՌԷՊ ճնշման համակարգերին փոխանցելու համար:

 

«Այն հետախուզություն է կատարում 250 կմ շառավիղով: Մեր զինված ուժերի համար նոր ձեռքբերում է», — ասաց համալիրը ներկայացնող զինծառայողը:

 

ՀՀ ԶՈւ սպառազինությունում նորություն է նաև միջին և փոքր ԱԹՍ-ների դեմ պայքարի «Ռեպելլենտ» համալիրը.

 

«Այն նոր ձեռքբերում է ու բավականին արդյունավետ է», — ասաց համալիրը ներկայացնող Կարեն Սարգսյանն, ով ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի փոխհրամանատար է:

«Վերջերս Արցախում հակառակորդի անօդաչուներից մեկի ոչնչացումն այս համալիրի շնորհիվ է եղել», — ասաց նա:

 

«Ռեպելլենտ» համալիրի ԱԹՍ հայտնաբերման հեռավորությունն է` 10 կմ ոչ պակաս, վերգետնյա ղեկավարման կետի հայտնաբերման հեռավորությունը` մինչև 15 կմ,  ԱԹՍ-ի ճնշման հնարավորությունը` մինչև 15 կմ, վերգետնյա ղեկավարման կետերի ճնշման հնարավորությունը` մինչև 10 կմ:

 

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ