Պաշտոնական - Վաղաժամկետ ազատման և մեղմ պատիժ կրելու ընթացակարգերում փոփոխություններ են տեղի ունեցել

«Նոր Սահմանադրության ՀՀ նախագահին վերապահված լիազորությունները քանի որ փոխված են, անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի աշխատանքը»,- այսօր կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

 

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոխել հայեցակարգային մոտեցումները՝ մտցնելով հետևյալ երկու ծառայությունները՝ քրեակատարողական և պրոբացիոն։

 

«Այսինքն՝ եթե արդեն համապատասխան ժամկետը մոտենում է, ապա դատապարտված անձը պետք է դիմում ներկայացնի, որից հետո երկու ծառայություն անկախ սկսում են պատրաստել իրենց ուսումնասիրությունների արդյունքները՝ գնահատելով դատապարտյալի վարքագիծը, ապագայում հանցագործություն կատարելու ռիսկը»,- ասաց նախարարը։

Եթե երկու ծառայություն տալիս են դրական եզրակացություն, ապա, նրա խոսքով՝ հարցը գնում է դատարան. «Եթե դրանցից թեկուզ մեկը տվել է բացասական եզրակացություն, ապա դատապարտյալն իրավունք ունի տալու իր համաձայնությունը, որ հարցը գնա դատարան։ Իսկ եթե երկու ծառայություններն էլ տվել են բացասական եզրակացություն, ապա դատապարտյալն իրավունք ունի բողոքարկելու դատական կարգով համապատասխան ծառայության կայացրած որոշումը»։

 

Հարությունյանը վարչապետին խնդրեց նախագիծը ճանաչել անհետաձգելի։

 

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ