Միջազգային - Կեմերովոյի հրդեհից տղային դուրս է բերել գոտուց ամրացնելով, աղջիկներին` օձիքներից բռնած (տեսանյութ)

Կեմերովոյի ողբերգության ականատեսներից Դմիտրի Պոլուխինը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել կրակի ճիրաններում հայտնված առևտրի կենտրոնից դուրս բերել երեք երեխաների։

 

Դմիտրին պատմում է, որ սև թանձր ծխի պատճառով խանութներից մեկում այցելուները տեղաշարժվում էին բառի բուն իմաստով ձայներով կողմնորոշվելով։

«Այնուհետև գնացի մեկ ուրիշ խանութ ու այնտեղ լացի, հառաչանքի ձայներ, բղավոցներ լսեցի։ Ձայնով կողմնորոշվեցի, որ աջ անկյունում երեխաներ կային` երկու աղջիկ և մեկ տղա»,-պատմում է տղան։

 

Տղային քաջարի Պոլուխինը ամրացրել է տաբատի գոտուց, իսկ աղջիկներին կրակից դուրս է բերել օձիքներից բռնած քաշելով։

 

ՌԴ ԱԻՆ վերջին տվյալների համաձայն` ողբերգության հետևանքով մահացել է 64 մարդ։ Հրդեհը բռնկել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առևտրի կենտրոնում մարտի 25-ին, պատճառները դեռ պարզվում են։

 

Հիմնական վարկածները երկուսն են. կա՛մ երեխաներն են այրել խաղասենյակի պորոլոնը, կա՛մ հրդեհի պատճառ են դարձել մանկական տոնի ժամանակ վառած մոմերը։ Կրակը տարածվել է ավելի քան 1500 քմ մակերես ունեցող տարածքում։ Հակահրդեհային համակարգը չի աշխատել, մարդկանց չեն տարհանել։

 

Ռուսաստանում 100 տարվա ընթացքում գրանցված հրդեհների ցանկում այս ողբերգությունն ամենախոշորներից մեկն է զոհերի քանակով։ Խոշոր հրդեհներ են եղել Սամարայի Ներքին գործերի վարչությունում (1999 թվական, 57 զոհ), Կրասնոդարի երկրամասի Կամիշևատսկայա ավանի ծերանոցում (2007 թվական, 63 զոհ) և Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբում (2009 թվական, 153 զոհ)։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ