«Տեսակետ» մամուլի ակումբ - ««Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ի՞նչ է, Գրիգոր Լուսավորի՞չն է».Ս. Շաքարյանց

ԱԺ «Ելք» խբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի` փողոցային պայքարի դուրս գալու կոչերին այդքան էլ չեն հավատում, հասարակությունն այն կարծիքին է, որ եթե ընդդիմությունն այդպես ցանկանում է երկրում որևէ բան փոխել, ապա կմիավորվեր:

 

Թեմայի վերաբերյալ «Իրավունքը» լսեց  քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ կարծիքը:

 

Այն հարցի պատասխանը, թե ինչու ընդդիմությունը չի միավորվում, կարելի է տալ միայն այն բանից հետո, երբ պարզ դառնա, թե ովքեր են ֆինանսավորում ընդդիմադիրներին. «Ով ֆինանսավորում է, նա էլ ասում է, թե ինչ անի ընդդիմությունը: Այնպես չէ, որ ընդիմադիրներն այդպես «պուպուշ աղավնիներ» են քաղաքական դաշտում: Դե թող խոստովանեն, թե ումից են ֆինանսավորվում, ըստ այդմ էլ կհասկանաք, թե ընդդիմադիրներից այդ ֆինասավորողն ինչ է ակնկալում: Ահա այս հարցերի պատասխանը, երբ իմանանք այդ ժամանակ էլ կհասկաանք, թե ինչու ընդդիմադիրները չեն միավորվում: Ինչու որոշ կուսակցություններ, որ  ընտրություններից առաջ հայտարարում են, թե ընդդիմադիր են, հետո մտնում են կոալիցիա: Այդ բոլորը մենք կհասկանանք, թե չէ այն տպավորությունն է, որ նրանք քաղաքական մեծ խաղի մասնակիցներ են»,-փաստեց Շաքարյանցը և հավելեց, որ քաղաքական յուրաքանչյուր մեծ խաղի ստվերում թաքնված է տվյալ խաղի հրաման տվողը: Սերգեյ Շաքարյանցի խոսքով` ընդդիմադիր կուսակցություններն այսօր չունեն իրենց իրական գաղափարախոսությունը. «Օրինակ դուք  հասկանո՞ւմ եք «Երկիր Ծիրանիի», «Ելքի», գաղափարախոսությունը` ես չեմ հասկանում, կամ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, ի՞նչ է, նրան ենք սպասել, որ գա ու մեզ լուսավորի, ի՞նչ է, Գրիգոր Լուսավորի՞չն է:  Ավելի լավ է ընդդիմադիրները խոստովանեն, թե ինչով են մտածում, եթե ուղեղով, ապա այն պետք է աշխատեցնել: Հարցը սա է, նրանք հայրենասեր են, թե՞ համաշխարհային ազգի ներկայացուցիչ: Իմ կարծիքով` մեր ընդդիմությունը փողերի ստրուկ է, թող ինձանից չնեղանան»,- փաստեց քաղաքագետը:

 


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Iravunk.com

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են պատմաբան Էդիկ Մինասյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը: Թեման՝ «Հայաստանի անկախության տոնին ընդառաջ. 28 տարիների ձեռքբերումներն ու թերացումները: Ներքաղաքական իրադրությունը Հայաստանում. բանախոսների գնահատականները»:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ