Տնտեսություն - 50 նոր աշխատատեղ,50 մլն դրամի ներդրում

ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված ՀՀ սեփականությունը հանդիսացող Արմավիրի  մարզի Փարաքար համայնքում գտնվող 968.2 քմ մակերես ունեցող դպրոցի շենքը, 87 քմ մակերես ունեցող կաթսայատունը, 20 քմ պահեստը և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.43 հա մակերեսով հողամասն առաջարկվում է նվիրաբերել Փարաքար համայնքին՝ շենքում ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու նպատակով։ Այս մասին կառավարության նիստում ասաց  ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

 

«Համայնքի կողմից ներկայացվել է ծրագիր, որի համաձայն՝ նախատեսվում է նախկին դպրոցի շենքում հիմնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն՝ ստեղծելով մոտ 50 նոր աշխատատեղ, և երեք տարվա ընթացքում իրականացնել 50 մլն դրամի ներդրումներ»,- ասաց նա։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ