Հասարակություն - Մահվան խմբերի հետևում և՞ս աղանդավորական կառույցներն են

Մարտի 29-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

 

Թեման՝ «Աղանդավորների ակտիվացումը քաղաքական կյանքում»:

 

Ահա Ամարյանի խոսքով՝ 2003թվ.-ից մինչև այսօր կատարվող ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում քաղաքական կյանքը, աղանդավորական կյանքը և դիվանագիտական կյանքը իրար հետ փոխկապված են: Ցանկացած կրոնական կառույց ունի միանշանակ կապ և՛ կուսակցական կառույցների, և՛ դիվանագիտական ուժերի հետ: Եթե վերցնենք Ուկրաինայի փորձը, այնտեղ Մայդանում ոտքի էին դուրս եկել Աստծո Տուն աղանդավորական եկեղեցու հետևորդները՝ մոտ 50 հազար մարդ:

 

Ըստ Ամարյանի՝ մեզ մոտ էլ, օրինակ, մարտի մեկյան դեպքերին եղել են Աստվածաշնչով մարդիկ, ովքեր մտել էին ամբոխի մեջ, բազմիցս նկարներ, որոնք ինքն էլ բանախոսը հրապարակել է իր Ֆեյսբուքյան էջում, որոնցում զետեղված են աղանդավորական ղեկավարը, դեսպանը, և կուսակցության ղեկավարը հանդիպման ժամանակ Գյումրիում: Խնդիրն այն է, որ միանշանակ արտասահմանյան քաղաքական ուժերը փորձում են ներգրավվել Հայաստանի քաղաքական կյանքի մեջ աղանդավորական ուժերի: Մենք այսօր Հայաստանում ունենք 67 գրանցված կրոնական կառույց, որից 14-ը ավանդական եկեղեցիներն են, մնացածը մաքուր աղանդավորականներ են: Այդ 53-ից միայն մեկն է մաքուր հայկական, այսինքն՝ չի ֆինանսավորվում արտասահմանից:

 

Կրոնական կառույցները Հայաստանում պետություն են պետության մեջ: Ընտրությունների ժամանակ հեշտ է պայմանավորվել մեկի հետ, քան պայմանավորվել ամեն քաղաքացու հետ առանձին-առանձին: Հովվի հետ պայմանավորվում են, նա իր հոտին հանում է ընտրության ու ասում՝ ձայն եք տալու տվյալ մարդուն: Հայաստանում այսօր կա մոտ 300 հազար աղանդավոր, դա բնակչության 15-20%-ն է:

 

Հասկանալի է, որ 300 հազարի ձայնը քաղաքական ասպարեզում մեծ կշիռ ունի հատկապես ընտրությունների ժամանակ: Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները ակտիվորեն այդ գործոնը օգտագործում են: Ըստ Ամարյանի՝ ընտրություններից առաջ տարբեր ընդդիմադիրներ հանդիպումներ են ունեցել տարբեր սննդի օբյեկտներում տվյալ կառույցների ղեկավարների միջև: Ըստ բանախոսի՝ վերջին երկու տարում կա հրաման ներթափանցել բոլոր պետական կառույցները: Նույնիսկ փորձ կա ներգրավվել Պաշտպանության բանակ:

 

Լրագրողի հարցին, իսկ կարո՞ղ ենք պնդել, որ այսպես կոչված մահվան խմբերի հետևում ևս կանգնած են աղանդավորական կազմակերպություններ, բանախոսն ասաց, որ թեև նման համոզում չունի, սակայն նման բան չի էլ բացառում:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ