Միջազգային - «Հրդեհի պահին ես տեղում էի, անձամբ եմ բարձրացել հրշեջների հետ մի կնոջ ապակե վերելակից հանելու համար». տեխնիկական տնօրեն

168.am Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի տեխնիկական տնօրեն Գեորգի Սոբոլեւը դատարանում հայտարարել է կենտրոնի շենքում, որը մարտի 25-ին այրվել է, բազմաթիվ խնդիրների առկայության մասին: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքսը» դատարանի դահլիճից:

 
«Վերջին ժամանակներս կենտրոնը բարձիթողի վիճակում էր: Ըստ որում ես փոքր ֆինանսական ռեսուրսներ ունեի, շենքը մեծ է, անձնակազմը՝ փոքր»,- ասել է Սոբոլեւը:
 
 
Նրա խոսքով՝ երբ ինքն իմացել է հրդեհի մասին, կարգադրել է տարահանել մարդկանց: «Հրդեհի պահին ես տեղում էի: Անձամբ եմ բարձրացել հրշեջների հետ մի կնոջ ապակե վերելակից հանելու համար, որը կանգ էր առել հրդեհի ժամանակ: Ազդարարման համակարգի անսարքությունների մասին ես չեմ իմացել»,-պարզաբանել է Սոբոլեւը: Նա նշել է, որ ինքը դժվարանում է ադեկվատ պատասխան տալ իր կալանավորման մասին, քանի որ ինքը գտնվում է «վատ հուզական վիճակում»:
 
Մինչդեռ դատարանում հետաքննության ներկայացուցիչը հայտնել է, որ Սոբոլեւն իմացել է համակարգի անսարքության մասին, բայց ոչինչ չի արել դրա վերացման համար: «Դռները հրդեհի դեպքում պետք է ավտոմատ բացվեին, բայց դա տեղի չի ունեցել: Սոբոլեւը ոչինչ չի արել, մարդիկ մեն-մենակ են մնացել վտանգի դեմ հանդիման»,- ասել է քննիչը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ