Տարածաշրջան - Ալլահշուքյուր Փաշազադե. Հայերը մեր գլխին անեծք են դարձել Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=35264&l=am

Ադրբեջանի հերթական ներկայացուցիչը հանդես է եկել հերթական հակահայկական հայտարարությամբ։ Այս անգամ «առանձնացել» է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Մեղադրելով հայերին բոլոր հնարավոր մեղքերի մեջ` այս անգամ նա հայտարարել է, որ 200 տարվա հարևանության ընթացքում հայերի ետևում անջատողական ուժեր են կանգնած եղել։ Թե ում է նկատի ունեցել, դժվար է գլխի ընկնել։

 

«Հայերը մեր գլխին անեծք են դարձել»,–միջոցառման ժամանակ հայտարարել է նա։ Ավարտելով «հայերի անեծք» լինելու թեման՝ Փաշազադեն անցել է պաշտպանության։ Մասնավորապես, նա խոստովանել է, որ նախագահն իրենց հետ խոսել է անշարժ գույքի թեմայով։ «Այդ ամենը սադրանք է։ Առաջին հերթին, դուք պետք է ուրախ լինեք, որ ձեր շեյխն ուժեղ է։ Երկրորդ, արտասահմանում առանց այդ էլ ուրանում են կրոնը։ Ի՞նչի կհասնեք դուք՝ շարունակելով դա անել։ Այս կեղտոտ արշավն իրականացվում է մեր նախագահի դեմ։ Երկրում որոշ մարդիկ ասում են, թե չեն հավատում այն ամենին, ինչ ասվում է նախագահի դեմ, բայց շեյխի դեմ ասվածը ճիշտ է։ Դա ինչպե՞ս կարող է լինել։ Սա նշանակում է, որ դուք համաձայնություն եք տալիս սադրանքին։ Ասում են, որ ես վերահսկում եմ նվիրատվությունների արկղը և այլն։ Այդ ամենը սուտ է։ Ի՞նչ կապ ունեմ ես դրանց հետ»,–նրա խոսքը մեջբերում է ԱՊԱ գործակալությունը։

 

Minval.az–ի փոխանցմամբ՝ մարտի սկզբներին բլոգեր Թուրալ Սադիղլին հայտարարել էր, որ Չեխիայի Կարլովի Վերի հանգստավայրում նկատել է բնակելի շենքերի համալիր, որը պատկանում է է Կովկասի մահմեդականների վարչության նախագահին և նրա եղբորը՝ խորհրդարանի պատգամավոր Ջավանշիր Փաշազադեին։ Որպես ապացույց բլոգերը ցույց է տվել մուտքի վերելակի կոճակի մոտ անգլերենով «Ալլահշուքյուր Փաշազադեն» նշումը:

 

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Թուրքիայի բանակը ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում (տեսանյութ) 

Ադրբեջանն ու Պակիստանը ուղիղ ավիացիոն կապ կհաստատեն

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Վրաստանում դատարանը պարտավորեցրել է Սաակաշվիլուն $77 հազ. վճարել ծեծված պատգամավորին

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ