Ժամանց և շոու բիզնես - Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս

Երգչուհի Ջուսը աբսուրդ է համարում Արցախի Հանրապետությունում երիտասարդ աղջկան սանրվածքի համար ոստիկանական բաժին տանելը: 19-ամյա Ասյա Խաչատրյանի հետ նման դեպք պատահել է այս տարվա փետրվարին: Նրան ոստիկանները բաժին են տարել, քաշքշել, ապտակել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, եւ այդ ամենը կապույտ մազեր ունենալու համար: Ջուսը, որն աչքի է ընկնում իր արտասավոր բեմական կերպարներով, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներկայացրեց խենթ սանրվածքներով ու հագուստներով իր լուսանկարները եւ իր կարծիքն արտահայտեց տեղի ունեցածի շուրջ:

 

«Դա ուղղակի աբսուրդ է: Մարդը հո վատ բան չի՞ արել, ոչ մեկին չի վնասել: Ոստիկանությունն ի՞նչ կապ ունի վարսահարդարման հետ: Կարծում եմ՝ ոստիկան եւ վարսահարդար-ոճաբան մասնագիտություններն իրար հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Եթե այդպես լիներ, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածքների համար: Բուրատինոյի մասին հեքիաթ կա, որտեղ Մալվինայի մազերը երկնագույն են, ու ի՞նչ, հիմա ասենք, որ երեխաներն այդ ֆիլմը չնայե՞ն կամ գիրքը չկարդա՞ն: Աբսուրդ է, թող ուրիշին փնովելու փոխարեն առաջինն իրենց նայեն»,- ասաց նա:

 

Երգչուհին ընդգծում է, որ ոստիկանների նման գործողությունները ոչ թե բխում են հանրության շահերից, ինչպես նրանք ու հասարակության մի որոշ զանգված փորձում է ներկայացնել, այլ հակառակը: Ըստ նրա՝ դա նշանակում է մարդուն թույլ չտալ ապրել այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում:

«Դա ի՞նչ դեմոկրատիա է, եթե մարդը չի կարող ունենալ այնպիսի արտաքին, ինչպիսին ինքն է ուզում: Դա մարդու իրավունքների ոտնահարում է: Նա ոչ մերկ էր ման գալիս, ոչ էլ վնասում էր որեւէ մեկին: Կարծում եմ՝ դա ահավոր սխալ է: Այդ նույն մարդիկ, որոնք այդ աղջկան քաշքշել են, թաքուն ինչ ասես՝ չեն անում: Փորձը այդպես է ցույց տալիս. սրբերը իրականում լավ էլ լիրբ են»,- ասում է նա:

Ջուսն անընդունելի է համարում, որ Ասյա Խաչատրյանին քննադատողները նրա բարոյական արժեքների մասին կարծիքներ են արտահայտում՝ ելնելով նրա սանրվածքից: Ըստ նրա՝ այդպես քննադատողները կեղծ բարեպաշտներ են: Բացի այդ՝ երգչուհին շեշտում է, որ ընդհանրապես որեւէ մեկը ուրիշի անձնական կյանքին խառնելու իրավունք չունի:

 

«Իհարկե ոչ մեկն իրավունք չունի այդ աղջկա բարոյականության հարցը քննարկելու: Բարոյականությունը մազերի գույնի հետ է կապվա՞ծ: Իսկ երկար մազերով, փակ զգեստով, սեւ մազերով «սուրբ» կինը չի՞ կարող անբարո լինել: Հենց այդ տիպի մարդիկ ամեն ինչ անում են թաքուն: Մի ասացվածք կա. «Պոռնիկը ուրիշին է ասում պոռնիկ, որ իրեն պոռնիկ չասեն»: Եթե մարդը բաց հոգի ունի, կընդունի յուրահատուկ մարդուն: Ինչ վերաբերում է նման քննադատություններին, 90%-ով դա նշանակում է կեղծավոր «սուրբ» լինել: Ինչքան տեսել եմ այդպիսի բարդույթներով մարդկանց, բոլորն էլ կեղծ էին»,- ասաց նա:

 

Ջուսը հիշում է, որ 90-ականներին՝ Արցախյան պատերազմի ժամանակ Նադեժդա Սարգսյանի հետ՝ «Հայեր» խմբով, երգել է Արցախի զինվորի համար, տանկերի վրա: Կրել է բավական կարճ զգեստ, ունեցել է կոնյակի գույնի վառ մազեր: Տհաճ արձագանքներ չի ստացել: Հիմա էլ պատրաստ է արտասովոր սանրվածքով Արցախ գնալ ու բոլորովին չի վախենում, թե ինչպես կվերաբերվեն ոստիկանները:

 

«Եթե ինձ բաժին տանեն, դա տարվա մեծ սկանդալը կլինի՝ բոլոր նորություններով ու սփյուռքում, նաեւ շատ զվարճալի պատմություն կլինի»,- ասաց նա:

 

Երգչուհին նաեւ պատմում է, որ նախկինում իր համար էլ է բավական բարդ եղել անգամ Երեւանում: Այժմ մայրաքաղաքում նրա կերպարներին նորմալ են վերաբերվում: Մարզերում մարդկանց համար անսովոր է, բայց իրեն ընդունում են:

 

Սանրվածքի պատճառով բաժնում հայտված Ասյա Խաչատրյանը Երեւան վերադառնալուց հետո հանդիպել է Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, ապա դիմել է ՀՀ դատախազություն: Ցանկանում է ամեն ինչ անել, որպեսզի մեղավորներ պատժվեն:

«Կարեւորը մարդ ինչ անում է, վստահ անի: Շրջապատողները դա զգում են եւ դրան նորմալ են նայում»,- ասաց նա:

 

armtimes.com

 

 

Արամ MP3-ը կլինի Եվրո-2019-ի վիճակահանության արարողության հանդիսավարը

Տիմատին ներկայացրել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը (տեսանյութ)

Դու այնքան լավն էիր, որ քեզնից հետո ոչ ոքի չկարողացա լսել. Հայկոն՝ Սրբուկին

«Անկանխատեսելի» բառի իմաստն ինձ դեռեւս այսքան ծանոթ չէր եղել... Սրբուկ

Չեղարկվել է «Մանկական ձայնը» նախագծի քվեարկության արդյունքները

Սոֆի Թերները պատմել է՝ որտեղից է Starbucks-ի բաժակը հայտնվել «Գահերի խաղ»-ում

«Գահերի խաղի» դերասանուհին արգելափակել է թուրք հետևորդներին

Facebook-ը՝ խոշոր փոփոխությունների շեմին

National Geographic-ը ներկայացրել է հայկական 9 ճաշատեսաների «հիթ-շքերթը»

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ