Տարածաշրջան - Սահակյան. Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ, եթե ընդունեն Արցախի իրավասությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ԱՄՆ-ում հայկական Мirror Spectator պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ Արցախ և ապրել այստեղ՝ պայմանով, որ ճանաչեն Արցախի օրենքը:

 

«Փախստականների հետ կապված հարցը պարբերաբար բարձրացվում է: Ներկայումս հիմնականում խոսվում է ադրբեջանցի փախստականների մասին, սակայն մենք ցանկանում ենք, որ խոսվի նաև հայ փախստականների մասին», - ասել է Բակո Սահակյանը:

 

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, ԱՀ նախագահն ընդգծել է, որ երկիրը պետք է դառնա բանակցող կողմ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ: Նա ասել է, որ արվում է ամեն ինչ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար:

 

Մարտի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Վաշինգտոն: Սահակյանը մարտի 14-ին այցելել էր ԱՄՆ Կոնգրես, որտեղ հանդիպել էր արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ