Մամուլ - «Հայկական ժամանակ». Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է

Մարտի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա, որտեղ մարտի 31-ին կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը:

 

Թեեւ հանդիպման օրակարգում քննարկվելիք հարցերը չեն հրապարակվում, ամենայն հավանականությամբ կողմերը քննարկելու են տարածաշրջանային անվտանգության, համատեղ զորավարժությունների եւ Թուրքիայի մասնակցությունը վրացական ու ադրբեջանական ԶՈւ-ի ամրապնդման գործում: Այդպիսին են եղել նախորդ եռակողմ հանդիպումների գլխավոր թեմաները:

 

Չի բացառվում նաեւ, որ եռակողմ, կամ մինչ այդ տեղի ունեցող թուրք-ադրբեջանական երկկողմ հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվի նաեւ Աֆրինի գրավման թեման: Բանն այն է, որ նախօրեին ադրբեջանամետ կայքերից մեկում տեղեկություններ էին տարածվել, որ Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի պաշտպանական գծի մոդելով եւ Հասանովին միգուցե հետաքրքրեն Աֆրինի պաշտպանության ճեղքման մարտավարական մանրամասները:

 

Ինչու է պետք առնվազն զգոնությամբ վերաբերվել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ցանկացած երկրի ռազմական համագործակցությանը:

 

Վլադիմիր Մարտիրոսյանի նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 29-ի համարում:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ