«Տեսակետ» մամուլի ակումբ - Սոցիոլոգը թվերով է փաստում, որ Սերժ Սարգսյանին փոխարինող չկա, իսկ Արթուր Բաղդասարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը կորել են քաղաքական դաշտից

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց այսօր «Ով ո՛վ է քաղաքական դաշտում. քաղաքական գործիչների հզորությունը, կշիռը և ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա» փորձագիտական հետազոտության արդյունքները:
 
 
Ըստ սոցիոլոգի՝ փաստորեն, եթե մենք ունեինք 100-ից ավել կուսակցություն՝ որոնցից գրանցված դեռ մնացել է 70-ը, հավակնություն կար, որ պետք է ունենանք մի մեծ դեմքեր, ովքեր հանդես են գալիս որպես քաղաքական տեսակետներ արտահայտող, տարբեր սոցիալական խմբերի շահերը պաշտպանող: Սակայն իրականում պայքարի մեջ են, և ակտիվություն են ցուցաբերում ընդամենը 8-10 կուսակցություն: 
 
 
Հետևապես այդ վերելակի սղությունը թույլ չի տալիս ունենալ բավական լայնածավալ ակտիվ քաղաքական դեմքերի բանակ, ու երբ ընտրություն լինի, կարողանանք ընտրել նրանցից լավագույնին: Ուստի, ըստ Ադիբեկյանի, մենք ընտրում ենք նրանց միջից, ովքեր կան, և արդեն տասնյակ տարիներ է, լուրջ փոփոխություներ չկան, թեև գործող նախագահը փորձում է թարմացնել կադրերը: 
 
 
Ըստ բանախոսի՝ մենք երկու ոլորտ ունենք, որտեղ գործող իշխանությունը պետք է իրեն ցուցադրի, առաջինը՝ ներքին տնտեսական հարցերն են, և երկրորդը՝ միջազգային հարաբերություններում Հայաստանի շահերը ներկայացնելու խնդիրը: 
 
 
Առաջին ոլորտում իր դիրքերը պահպանում է Կարեն Կարապետյանը, նրա հետ հույս 
է կապում ընտրողների 45%-ը, որ նա կարող է ինչ-որ բան բարեփոխել՝ հիմնվելով նրա վրա, որ նա եղել է ռուսական կազմակերպության, տնտեսական կապեր ապահովող միջազգային կառույցի ղեկավար, և կարող է օգտակար լինել ՀՀ համար: 
 
 
Հաջորդը տնտեսական հարցերով լիդերներից մնում է Սերժ Սարգսյանը, մոտ 35%-ի կարծիքով, ապա Գագիկ Ծառուկյանը՝ մոտ 20%, Արմեն Սարգսյանին կապում են տնտեսական հարցերով որպես լիդեր լինելու փաստի հետ հարցվողների 10%-ը:
 
 
Ըստ սոցիոլոգի՝ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, այստեղ Ս. Սարգսյանը մնում է անհասանելի: Հարցվողների 60%-ը գտնում է, որ նա ամենափորձառոու, ամենաճանաչված և ամենահեղինակավոր դեմքն է Հայաստանի արտաքին ոլորտներում: Ապա հաջորդում է Արմեն Սարգսյանը՝ մոտ 30%, Կարեն Կարապետյան՝ 15%, ՀՅԴ-ն միջազգային հարաբերություններում Հայ դատի հարցերով՝ 10%, Գագիկ Ծառուկյանին՝ 5%-ը, որոշ կապեր ունենալու համար Բելառուսի, ՌԴ բիզնես ոլորտի հետ:
 
 
Ըստ սոցիոլոգի՝ դաշտից դուրս են եկել, անհետացել են ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, և պարզ չէ, նրանք կվերադառնան, թե՝ ոչ: 
 
 
Սակայն նոր սերունդ չի գալիս, որը կկարողանա փոխարինել նախկին առաջնորդներին: Շարմազանովը մնում է խոսնակի կարգավիճակում: Սա կարող է ապագայում հանգեցնել կադրերի պակասորդի: 
 
 
Ըստ սոցիոլոգի, այս միտումը միայն Հայաստանում չէ, որ դիտվում է: Օրինակ, ոչ ոք 50 տարի առաջ չէր պատկերացնի, որ Թրամփի նման դեմքը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ, որովհետև ոչ մի ավանդական չափանիշներով նա չէր համապատասխանում: Բայց նա ընտրվեց, որովհետև թարմություն էր պետք:
 
 
Վերադառնալով Հայաստանի ներքաղաքական դաշտին, բանաոսը շեշտեց, որ ընդդիմադիր դաշտը դատարկ է: Չկա թիմ, չկա ֆիննանսական հզորություն, կազմակերպչական ներուժ և այլն:
 
 
Անուշ Կրկյաշարյան
 

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը: Թեման՝ «Շենքերի սեյսմիկ վիճակը Երևանում. ի՞նչ կլինի ուժեղ երկրաշարժի դեպքում: Ի՞նչ վիճակում են նորակառույց շենքերը, որքանո՞վ է նպատակահարմար երկնաքերի կառուցումը: Շենքերի սեյսմամեկուսացման մեթոդները, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր անդամ Լիլիթ Թումանյանը: Թեման՝ «Ադեկվադ»-ը դարձել է կուսակցություն. նպատակը, առաքելությունն ու ծրագրերը: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. հնարավոր զարգացումներ»:

 

 

Ժամը 13.00 հյուրերն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը և Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը: Թեման՝ «ՏԻՄ ընտրություններն Արցախում, սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: ԼՂ հիմնախնդիր, ներկայիս իրավիճակը, հնարավոր զարգացումները: Փաշինյանի հայտարարությունները և միջազգային արձագանքները. մեսիջներ, հարակից հարցեր»:ա

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ