Միջազգային - Կեմերովոյում սկսել են վերջին հրաժեշտը տալ հրդեհի զոհերին. տուժածների թիվը հասել է 76-ի (տեսանյութ)

Կեմերովոյում այսօր սկսվել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում օրերս տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի մի մասին վերջին հրաժեշտի արարողությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Սգո արարողությունները շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում:

 

Հաղորդվում է, որ չորեքշաբթի տեղի կունենա զոհերից 14-ի հուղարկավորությունը: lenta.ru-ն հայտնում է 15 զոհի հուղարկավորության մասին։

 

Մարտի 28-ին Ռուսաստանում համազգային սուգ է հայտարարված ի հիշատակ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի զոհերի: Կիջեցվեն պետական դրոշները, մշակութային հաստատություններին և հեռուստաալիքներին խորհուրդ է տրվել չեղարկել ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Ինչպես հայտնել են դեպի վայրում ստեղծված օպերատիվ շտաբից, վիրավորների թիվը հասել է 76-ի, որոնց թվում 27-ը երեխա է:

 


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ