Պաշտոնական - ՊՆ սպառազինության ծավալի մոտ քառորդ մասը կկազմի մեր ներքին արտադրանքը. փոխնախարար

Ակնհայտ է, որ մենք դժգոհություն ունենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումից, և ռուսական կողմից հնչեցվում են հայտարարություններ, որ մատակարարումների քանակը խիստ նվազելու է։ 

 

Այսօր հրավիրված ասուլիսին այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում են հայ-ռուսական քննարկումները՝ հաշվի առնելով, որ ռուսական կողմից վերջին օրերին հնչում են տեսակետներ, թե ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան հետևություններ է անել և նման քանակի սպառազինություն չի մատակարարելու:

 

«Համագործակցությունն ընթանում է արդյունավետ: ՌԴ-ի հետ առաջին վարկի շրջանակներում սպառազինությունն ամբողջովին մատակարարված է, և կա պայմանավորվածություն շարունակելու. դա սպառազինության գնումների լուրջ մաս է կազմում»,-ասաց նա և ամփոփեց, թե ՌԴ-ի հետ համագործակցությունը բավական լավ ընթանում է:

 

Անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանված պատժամիջոցներին՝ փոխնախարարը նշեց, թե իհարկե պատժամիջոցները խնդիր են, բայց իրենք չունեն անվտանգություն ապահովելու հարց՝ ելնելով հայկական կողմի շահերից:

 

Փոխնախարարը նշեց, թե հայկական կողմը, բացի Ռուսաստանից, սպառազինությունների ոլորտում այլ երկրների հետ ևս համագործակցում է: Նա օրինակ բերեց Սերբիան, որի հետ, ըստ նրա, Հայաստանը լավ կապեր է հաստատում և ունի զարգացած ռազմարդյունաբերություն: Ըստ նրա՝ նաև Չինաստանի, Լեհաստանի հետ է աշխատանք տարվում, և կան զարգացման հեռանկարներ:

 

Հարցին, թե որքա՞ն է կազմում բանակում հայկական արտադրության սպառազինության տոկոսը, փոխնախարար Փախչանյանը նշեց, թե դա պլանավորվում է Ռուսաստանի Դաշնության հետ վարկի շրջանակներում սպասվող սպառազինության հաշվարկի հիման վրա:

 

«Մոտավորապես մեկ քառորդը կկազմեն մեր ներքին արտադրանքի գնումները: Նաև կախված է նրանից, թե ինչքանով արագ մշակումները կանցնեն սերիական արտադրության»,-ասաց նա և հավելեց, որ դա վերաբերում է Պաշտպանության նախարարության 7-ամյա ծրագրին:

 

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ մարտի 29-ից 31-ը Երևանում կանցկացվի Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը:

 

Ըստ փոխնախարարի՝ ցուցահանդեսը միտված է ՀՀ անվտանգության ամրապնդմանը ռազմարդյունաբերություն ոլորտի զարգացմանը և միջազգային գործընկերոջ հետ հարաբերությունների խորացմանը և նոր կապերի ստեղծմանը:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ