Տարածաշրջան - Արցախցիները շատ լավ գիտեն, որ խաղաղապահները գալու են մեզ կոտորեն. Արկադի Կարապետյան

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանականմարտերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

-Պարոն Կարապետյան,  Հանրայինի եթերում Տեր-Պետրոսյանի հարցազրույցը բավականին քննարկման թեմա է դարձել: Ինչպե՞ս եք այն գնահատում, ըստ էության՝ նա նույն շրջանակում է դիտում թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի մոտեցումները: Նա նաևասել էոր երկու կողմն էլ պատրաստ են փոխզիջումներիուղղակիփորձում են կորզել որքան հնարավոր է շահեկան պայմաններինչը,ըստ նրա, բնական ընթացք է, և այդպես է եղել բոլոր պլանների ժամանակ՝ և՛ փուլայինի, և՛ փաթեթայինի: 

 

– Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա զոռով իր այս թեզերով փորձում է ապացուցել, որ ժամանակին երբ ասում էր՝ Ղարաբաղը պետք է հանձնեք, ճիշտ է: Նույն թուրքը, սակայն, ասում է՝  Զանգեզուրն իմն է, Երևանն իմն է: Այդ դեպքում սկզբում Ղարաբաղը կտան, հետո Զանգեզուրը, հետո Երևանը, հետո էլ իրենք իրենց կտան: Կյանքն այդպիսին է, ես չեմ հորինում: Եվ դա նրանք շատ լավ գիտեն, պարզապես իրենց շլանգի տեղ են դնում: Եվ կապ չունի՝ դա Լևո՞նն է ասում, թե՞ Պողոսը կամ Պետրոսը, թե սարի չոբանը, կամ որևէ խաղողագործ, ինձ համար նշանակություն չունի: Ով ուզում է լինի, եթե նման բան է ասում մեկը, ով գերագույն գլխավոր հրամանատար է եղել, պետք է մտածի ոչ թե փոխզիջման մասին, այլ հայրենիքի մեծացման մասին: Կյանքի սկզբունքն է սա: Հիմա անունը փոխզիջում կդնեն, թե ինչ, կամաց-կամաց եթե սկսես տալ, վերջում մնում է մեկ բան էլ տան ու դրանով պրծնեն:

– Արցախի ժողովուրդը, մեծ հաշվով, պատրաստ չէ «Խաղաղություն հիմա» Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակին:

 

– Սա նշանակում է, որ երբ ինչ-որ բան տվեցիր, էլ խաղաղություն երբեք չի լինելու, Ղարաբաղի ժողովուրդը շատ լավ գիտի՝ խաղաղությունն ինչպես է լինում, և հեքիաթներից սովետի ժամանակվա կամ այսօրվա եվրոպական ժամանակների դուրս է եկել, Ղարաբաղի ժողովուրդը շատ լավ գիտի, որ խաղաղապահ ուժեր եկան՝ գալու են մեզ կոտորելու, գալու են մեր ձեռքը բռնեն, որ թուրքը մեզ կոտորի: Սրանք շատ պարզ  բաներ են:

 

Ի դեպ, Հիմար կկուն այս դեպքի համար է գրված: Սա կյանքի սկզբունք է: Այն ժամանակ էլ գյուղ -գյուղ հանձնեցին, Ղարաբաղը հանձնեցին:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ