Պաշտոնական - Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհը տեղի Է ունեցել անփութության եւ անհոգության պատճառով. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որը նվիրված Էր «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքների վերացմանը, որի հետեւանքով 60-ից ավելի մարդ Է զոհվել, պատահածի պատճառների թվում նշել Է հանցավոր անփութությունն ու անհոգությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

«Ի՞նչ Է մեզ մոտ տեղի ունենում, չԷ որ ոչ մարտական գործողություններ են, ոչ Էլ մեթանի անսպասելի արտանետում հանքահորում: Մարդիկ եկել են հանգստանալու, երեխաներ: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին եւ այքան մարդ ենք կորցնում, ի՞նչն պատճառը: Հանցավոր անփութությունը, անհոգությունը»,- ասել Է Պուտինը: Նա նաեւ ցավակցություն Է հայտնել զոհվածների հարազատներին եւ մերձավորներին՝ խորհրդակցությունն սկսելով լռության րոպեով:

 

Պուտինը խորհրդակցության ընթացքում ՌԴ-ի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինին հանձնարարել Է իրավական գնահատական տալ այն պաշտոնատար անձանց գործողություններին, որոնք ողբերգություն են թույլ տվել:

«Անհրաժեշտ Է իրավական գնահատական տալ յուրաքանչյուր պաշտոնատար անձի գործողություններին: Առանց փողի անկարելի Է տեղեկանք ստանալ, իսկ փողով, ինչ ասես կստորագրեն»,- հավելել Է նախագահը:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին ազգային տոնի առթիվ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ