Ժամանց և շոու բիզնես - Հայտնի է դարձել` ինչպիսին է լինելու Bentley-ի առաջին էլեկտրական մոդելը (լուսանկարներ)

Բրիտանական Bentley մեքենաշինական ընկերության արտադրած առաջին էլեկտրական մոդելը լինելու է չորսդռնանի կուպեն՝ կառուցված Porsche Mission E ագրեգատների հիմքով:

Ինչպես նշում է motor.ru-ն, մոդելը կառանձնանա Bentley-ի համար միանգամայն նոր դիզայներական լուծումներով:

«Իհարկե, հաջորդ քայլը լինելու է էլեկտրական մոդելի՝ բացառիկ Bentley-ի ստեղծումը: Այն պետք է լինի միանգամայն նոր, թարմ մշակում, միանգամայն այլ չափերով»,-նշել է ընկերության գլխավոր դիզայներ  Շտեֆան Զիլաֆը:

Հատկանշական է, որ նորույթը չի կրկնօրինակելու ավելի վաղ Bentley-ի ներկայացրած էլեկտրական կոնցեպտ քարերից ոչ մեկի դիզայնը:

 

 
 
 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ