Միջազգային - Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհերից 41-ը երեխա է

Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 41 երեխա: Այդ մասին է վկայում ողբերգության զոհերի հարազատների կողմից ստեղծված շտաբում կախված զոհերի անվանացանկը, հայտնում է Интерфакс գործակալությունը:

Ընդհանուր առմամբ, ցուցակում կա 64 անուն, որոնցից 41-ն անչափահաս է:

Հարազատների նախաձեռնող խմբի անդամները, որոնք ստուգել են նաև Կեմերովոյի դիահերձարանը, հաստատել են նաև հրդեհի հետևանքով 64 զոհի մասին պաշտոնական տվյալները:

Այդ մասին հայտարարել է նախաձեռնող խմբի անդամներից մեկը՝ ելույթ ունենալով Կեմերովոյում անցկացվող հանրահավաքի ընթացքում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ մարտի 27-ի առավոտյան ՌԴ Կեմերովոյի մարզի հազարավոր բնակիչներ հավաքվել են մարզպետարանի շենքի մոտ՝ բողոքի ցույց անցկացնելով «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ:

 
 



Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ