Միջազգային - Թուրքիան երկակի չափանիշներ չի հանդուրժի ԵՄ հետ հարաբերություններում. Էրդողան

Թուրք պաշտոնյաները կհիշեցնեն իրենց եվրոպացի գործընկերներին, որ Թուրքիան երկակի չափանիշների հանդեպ հանդուրժողականություն չունի ԵՄ հետ հարաբերություններում: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Բուլղարիայի Վարնա քաղաքում կայանալիք Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովին մեկնելուց առաջ:

 

Դիմելով լրագրողներին՝ Էրդողանն ասել է, որ ԵՄ անդամակցությունը դեռևս ստրատեգիկ նպատակ է Թուրքիայի համար, և որ կառավարությունը մտադիր է շարունակել անդամակցության վերաբերյալ բանակցությունները՝ մինչև Բուլղարիա ուղևորվելը և ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունքերի հետ խոսելը:

 

Հիշեցնենք, որ Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Welt թերթին տված հարցազրույցում դատապարտել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները և կոչ է արել Եվրամիությանը դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները:

 

Թուրքիայի զինուժը հունվարի 20-ին սկսել է սիրիական Աֆրինում քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմարշավը:

 

Միևնույն ժամանակ, թուրքական ուժերի հետ պայքարում են «Սիրիական ազատ բանակի» գրոհայինները: Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի գործողություններն Աֆրինում՝ նշելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ