Մշակույթ - 20 տարի անց վերջապես մնջախաղի թատրոնը կունենա իր տունը

Այսօր՝ մարտի 27-ին, թատրոնի միջազգային օրն է: Այդ առթիվ «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղ. ղեկավար Ժիրայր Դադասյանը:

 

Թեման՝ «Երևանի մնջախաղի պետական թատրոնի ընթացիկ և ապագա ծրագրերը, մասնակցությունը միջազգային փառատոներին: Թատերական կրթությունը և մշակութային քաղաքականությունը մեզանում, հարակից հարցեր»:

 

Ահա խոսելով մնջախաղի թատրոնի այսօրվա վիճակից, բանախոսն ասաց, որ մոտ օրերս կհայտարարվի թատրոնի շենքի շինարարության մրցույթը, և հավանաբար ամռանը կսկվեն շինարարական աշխատանքները, որոնք կտևեն մեկ տարի: Ըստ բանախոսի՝ թաատրոնի շենքի բացումը նախատեսված է 2019 թվականի մայիսին: Ըստ բանախոսի՝ ինքը 20 տարի է պայքարի մեջ է, որպեսզի մնջախաղի թատրոնը ունենա իր տունը, սակայն այս մեկ տարին կարծես 30 տարուն հավասար երկարություն ունի:

 

Դադասյանի խոսքով նման տարածք շատ անհրաժեշտ էր, որովհետև Մնջածաղի թատրոնը այն բացառիկ թատրոններից է, որ միայն թատրոն չէ, դրսում կազմակերպում է ամենատարբեր միջազգային փառատոններ, մեր մշակույթը մատուցում օտարերկրացիներին:

 

Խոսելով ընդհանուր առմամբ թատերական մշայույթի հանդեպ վերաբերմունքից, բանախոսն ասաց, որ այո, այսօր մի տեսակ թատրոնը դարձել է զուտ ժամանցային ինչ-որ անհասկանալի օբյեկտ, որտեղ ցուցադրվում է մեծամասամբ սթենդափային ժանրի կոմիկություն, կապիկություն, սակայն կա նաև այն թատրոնը, որը մատուցում է վեհը, խորհելու տեղիք տալիս անձին: Խոսելով մնջախաղի թատրոնի լսարանից, բանախոսն ասաց, որ այն մեծ պահանջարկ ունի երիտասարդության շրջանում: Մնջախաղի թատրոնը տարբերվում է այլ թատրոններից նրանով, որ այստեղ դերասանի աշխատանքը, ջանքը կրկնակի է, նա առանց բառերի պետք է կարողանա հասցնել իր դերը, իր ասելիքը, ներկայացման ասելիքը հանդիսատեսին:

 

Ըստ բանախոսի՝  այսօրվա դերարարը պետք է ունենա բացարձակ հմտություններ: Մնջախաղի թատրոնի արտահայտման հիմնական ձևը մարմինն է, մարմնի լեզուն, պատկերային լեզուն, ուստի դա ստիպում և պահանջում է, որպեսզի արտիստը ունենա մարզական պատրաաստվածություն, բայց դա պետք է լինի արվեստային երևույթ: Շատ հայտնի մնջախաղի վարպետ, հիմնադիրներից մեկը՝ Էտյեն Դե Կրուն ասում էր, որ մնջախաղացը մի մարզիկ է, ով ամեն օր մարզում է իր զգացմունքները: Բնականաբար, մարմնի պատրաստվածությունը անհրաժեշտ է, բայց առանց զգայական մարզումի ահնար է:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ