Մշակույթ - Հայկական ճաշատեսակը Դաղստանի փառատոնում լավագույններից է ճանաչվել. շնորհավորել են անգամ ադրբեջանցիները

Հայկական բաղադրատոմսով պատրաստած հավի կրծքամիսը հիացրել է Դաղստանի միջազգային գաստրոնոմիական փառատոնի ժյուրիին: Այս մասին Sputnik Արմենիային է հայտնել Հայաստանի շեֆ խոհարարների ասոցիացիայի նախագահ Գրիգորի Անտինյանը։ Նրա խոսքով` հայկական ճաշատեսակը Հարավային Կովկասի երկրներից միակն է եղել, որը փառատոնի մրցանակ է ստացել։

 

Մրցանակային առաջին օրվա արդյունքում հայ խոհարարները` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» կազմակերպության ներկայացուցիչներ Յուրա Սարգսյանը և Էմիլ Դավթյանը, զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։

 

Փառատոնին մասնակցում են 28 խոհարար աշխարհի տարբեր երկրներից, որոնց թվում են Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Սերբիան, Խորվաթիան։

 

«Առաջին օրը պետք է ճաշատեսակ պատրաստեինք հավի կրծքամսից։ Մենք ժյուրիի դատին հանձնեցինք հավի փափկամիս` ավոկադոյով և ծնեբեկով, ինչպես նաև հավ` լցոնած չորացրած լոլիկով և տապակած սերկևիլով` համեմված սերուցքային սոուսով», - ասել է Անտինյանը։

 

Նա նշել է, որ խոհանոցը սահմաններ չունի։ Դաղստանում Հայաստանի պատվիրակությանը բոլորը ջերմ են ընդունել, այդ թվում` Ադրբեջանի խոհարարները։

 

«Խոհանոցը սահմաններ չի ճանաչում։ Թեև ադրբեջանցիները ոչինչ չշահեցին, բայց մեզ սրտանց շնորհավորեցին», - ասել է Անտինյանը։

 

Մեր զրուցակիցը նշել է, որ հնարավոր է` առաջիկայում Հայաստանը դառնա խոհարարների միջազգային ասոցիացիայի պատվավոր անդամ։

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Սամվել Մ. Շահինյան-65՝ «Նոր սկիզբ»

Խարկովում բացվել է Ակսել Բակունցի հուշատախտակը

Տրետյակովյան պատկերասրահում կցուցադրվեն Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր

Փարիզում բացվել է Ազնավուրի հուշատախտակը

«Մի նոր էջ Լոռվա պատմությունից». Սամվել Կարապետյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ