Մամուլ - «Ժամանակ». Առվակները միանում են. Ինչով է բացատրվում Հովիկ Աբրահամյան-Կարեն Կարապետյան ջերմացումը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը «Օջախ» ռեստորանում ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին նվիրված խնջույքի ժամանակ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նստած է եղել գործող վարչապետ Կարեն Կարապետյանի և նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ նույն սեղանի շուրջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի սեղանի հարևանությամբ:

 

Այս փաստը շատերը բացատրում են Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի հարաբերությունների ջերմացմամբ, ինչը պայմանավորված է նախևառաջ Հովիկ Աբրահամյան-Սամվել Կարապետյան հարաբերությունների աննախադեպ սերտացմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ