Մամուլ - «Հրապարակ». «Ամեն ինչ նոր է սկսվում». Իրար հետ շփվում են թղթի վրա գրելով, որ բացառեն գաղտնալսումը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ մարտավարություն եք նախընտրելու ապրիլի 9-17-ն ընկած ժամանակահատվածում՝ հարցրինք «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանին։ «Ճիշտ է, «ծռերն» ուժային պայքարի ինչ-ինչ կոչեր հնչեցրել են, բայց մենք բացառապես խաղաղ պայքարի կողմնակից ենք, իրականացնելու ենք խաղաղ անհնազանդության գործողություններ»:

 

Որ ի՞նչ անեք, չէ՞ որ կյանքն ապացուցել է` օգուտ չկա դրանից: «Կլինի. այդ մարտավարության արդյունքում առաջիկայում կհամոզվեք, որ կան հակազդեցության այնպիսի միջոցներ, որոնց արդյունքում իշխանությունների համար իրավիճակը կարող է դառնալ խիստ անկառավարելի` խիստ քաոտիկ իրավիճակի պատճառով։ Ամեն ինչ նոր է սկսվում»:

 

Կկարողանա՞ք շրջանցել Օսիպյանին։ «Գիտեք, նախկինում մենք մի սխալի առջեւ էինք կանգնում՝ թույլ էինք տալիս, որ իշխանությունները խնդիրը տեղափոխեն ոստիկանություն-քաղաքացի բախման հարթություն։ Այլեւս դա բացառվելու է»: Չե՞ք ասի ձեր քայլերից գոնե մեկը: «Իհարկե` ոչ. դրանց հմայքը հենց իրենց անսպասելիության մեջ է»:

 

Պահ, «ընկեր մայորն» ամբողջ օրը ականջը դրած ձեր «դռանը», գաղտնալսում է ձեզ։ «Իզուր, մենք միմյանց հետ շփվում ենք թղթի վրա գրելով»: Ձեր շարքերում կունենան իրենց «սկրիպալները» (լրտեսները): «Բացառե՛ք»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ