Միջազգային - ՌԴ Քննչական կոմիտեն հերքել է Կեմերովոյում հրդեհի հետևանքով հարյուրավոր զոհերի մասին՝ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները

ՌԴ Քննչական կոմիտեն հերքել է Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով հարյուրավոր զոհերի մասին տեղեկությունները: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՔԿ Telegram-ալիքում:

 

Հաղորդագրությունում նշվում է, որ Քննչական կոմիտեն պարբերաբար նոր տեղեկություններ է տրամադրում տեղի ունեցածի մասին, որոնք իրական հիմքեր ունեն և հաստատված են, այդ թվում՝ մահացածների բարեկամների կողմից:

 

Մոսկվայի ժամանակով ժամը 18:30-ի տվյալներով՝ քննիչները հարցաքննել են տեղի ունեցածի ավելի քան 70 վկայի և ականատեսի:

 

Ինչպես РИА Новости-ին տեղեկացրել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, հրդեհի հետևանքով տուժածների մեծամասնության վիճակը բարելավվել է:

 

Նրա խոսքով՝ ծանր վիճակում գտնվում է միայն 11-ամյա մի երեխա, իսկ մյուսները լավ են զգում իրենց:

 

Հիշեցնենք, որ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ