Պաշտոնական - Հրազդանի կիրճի մաքրման ու բարեկարգման աշխատանքները լինելու են ամենօրյա ուշադրության կենտրոնում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության, շինարարության և բարեկարգման վարչություններին, ինպես նաև «Սանիթեք» ընկերությանն ու Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կազմակերպել ու իրականացնել Հրազդանի կիրճի ընդհանուր բարեկարգման և մաքրման աշխատանքները՝ դրանց ընթացքը պահելով ամենօրյա հսկողության տակ:

«Հրազդանի կիրճն իսկապես հրաշալի հանգստի գոտի է և մեծ ներուժ ունի: Եթե համապատասխան բոլոր ծառայությունները պատշաճ իրականացնեն իրենց աշխատանքները, նաև վերահսկեն, որ կիրճում գործունեություն ծավալող տնտեսվարողներն էլ իրենց հերթին չթերանան ու մաքուր և բարեկարգ պահեն հարակից տարածքները, ապա, վստահ եմ, որ կիրճը նաև զբոսաշրջային մեծ հետաքրքրություն կունենա», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ