Տնտեսություն - ԵՄ դրամաշնորհներից հափշտակվել է մոտ 2 միլիոն դոլար. երեք հոգի դեռ հետախուզվում է

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից տարբեր ծրագրերի իրականացման համար հատկացված դրամաշնորհներից հափշտակված գումարի չափը հասել է 907.281.869,7 ՀՀ դրամի (այսօրվա փոխարժեքով կազմում է 1 մլն 890 հազար դոլար): Այս գործով 14 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է:

 

Տեղեկությունը «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Մայր գործով նախաքննությունը, սակայն դեռ շարունակվում է. բանն այն է, որ այս գործով հետախուզվողներից երեքը դեռ չեն հայտնաբերվել:

 

14 մեղադրյալից կալանավորվածներն են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանը եւ ամիսներ առաջ կալանավորված «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի համար բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավարը: Նախաքննության ողջ ընթացքում հաշփշտակված գումարի չափը գնալով մեծանում էր: Խոսքը  տարբեր տարիների՝ 2009 թվականից սկսած ԵՄ-ի հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մասին է։

Այս գործով մեղադրյալների աթոռին են հայտնվել՝ Տիգրան Սուքիասյանը, Գեւորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաեւ Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը, Գեղամ Պետրոսյանը եւ Մարինե (Մոնիկա) Պապյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ