Միջազգային - Կեմերովոյի հրդեհի վիրավորների թվում հայեր կան. ՀՀ ԱԳՆ

ՌԴ Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վիրավորների թվում նախնական տվյալներով կան նաև հայեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

 

«Նախնական տվյալներով` հայեր կան վիրավորների թվում: Հետևեք սոցիալական ցանցերում մեր գրառումներին, երբ նորություններ լինեն, կհայտնենք», -ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը:

 

Վերջին տվյալներով` հրդեհի հետևանքով հաստատված է 56 մարդու զոհվելը: Զոհվածներից առնվազն ինը երեխաներ են: 

Հրդեհի փաստով հարուցված քրեական գործով ձերբակալվել է չորս մարդ,

 այդ թվում՝ կենտրոնի տնօրենը եւ այն հարկաբաժնի վարձակալը, 

որտեղ տեղի է ունեցելբռնկումը:

Հոսպիտալացվել է 12 մարդ, իսկ 36-ին ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել:

Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից

զոհվածների հիշատակին սուգ կհայտարարվի առաջիկա օրերին:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ