Միջազգային - Լիմոնովը՝ ղարաբաղցիների մասին. Սարեցի հայերը ոգով ամենամարտականն են

Հայտնի ռուս գրող, բանաստեղծ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը նոր գիրք է գրել, որը կոչվում է «Մոնղոլիա»:

Հրապարակախոսական վեպը հեղինակի ճամփորդական նոթերն են տարբեր երկրների ու քաղաքների մասին: Գրքում նաև 8 ակնարկ կա Արցախի մասին՝ Առավոտը Ստեփանակերտում, Օազիս, Մոսկվա, Կոտորածի սարսափները, Գյուլիստան, Ղարաբաղյան գյուղում, Որտեղ նախարարները զբոսնում են փողոցում, Եկեղեցիների մասին:

PanARMENIAN.Net ը ներկայացնում է գրողի որոշ մտորումները Ղարաբաղի և նրա բնակիչների մասին:

Էդուարդ Լիմոնովն առաջին անգամ Արցախ է այցելել 2017-ի հունիսին, որտեղ բազում հանդիպումներ է ունեցել ամենատարբեր մարդկանց հետ՝ ուսանողների, պաշտոնյաների, զինվորականների, հասարակական գործիչների: Գրողն ասել էր, որ գիրք է գրելու Ղարաբաղի մասին, քանի որ Ռուսաստանում ԼՂ հիմնախնդրի խեղաթյուրված ընկալում կա: 2017-ի հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Լիմոնովին ընդգրկել է սև ցուցակում՝ արգելելով նրա մուտքը երկիր:

 

Արցախ այցի ժամանակ «Երկրամասին» տված հարցազրույցում Լիմոնովն ասել էր, որ իրեն Ղարաբաղ է բերել հակաթուրքական տրամադրվածությունը: «Ես սխալ եմ համարում Ռուսաստանի քաղաքականությունը Թուրքիայի հարցում: Ես բազում համապատասխան հոդվածներ եմ գրել, որոնց մասին ինձ ոչ ոք չի խնդրել: Դրանք հայտնվել են տարբեր մարդկանց ուշադրության կենտրոնում, ինձ հետ կապ են հաստատել և հրավիրել Հայաստան: Երբեք չեմ վստահել թուրքերին: Ռուսաստանի ամբողջ պատմությունը ստիպում է մեզ կասկածել նրանց հարցում, այլ դիրքորոշում չունեմ»:

Ղարաբաղ այցից հետո Լիմոնովը «Սվոբոդնայա պրեսա» պարբերականում հրապարակված իր ակնարկում Ղարաբաղն անվանում է քրիստոնեական հողերի եզրը մոլորակի այդ հատվածում: «Կատաղի, ծայրահեղական իսլամի մթնոլորտում պետք է մտածել այդ հողերի մասին»,-գրել է նա:

«Ընդհանրապես Ռուսաստանը համեստ երկիր է: Փոխանակ բղավի Ադրբեջանին. «Կորեք այստեղից, դո՛ւրս, մենք այս հողերն անկախ Ղարաբաղին ենք նվիրում, չէ որ դա նրանց հողն է», մենք լռում ենք»,-ասել է հեղինակը:

 

Ղարաբաղի բնակիչների մասին նա գրել է. «Ղարաբաղի բնակչությունն ընդամենը 160.000 է: Բայց որքան որակյա՛լ: Սարեցի հայերն ամենամարտական ոգին ունեն: Պետք է դարձնել նրանց մեր բարեկամն ու դաշնակիցը: Չէ որ այնտեղ նրանցից բացի, ոչ ոք չունենք»:

 

2017-ի հոկտեմբերին Լիմոնոնվը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Հայաստանի մասին. «Հայերի պատմության կողքին նույնիսկ ամոթ է կանգնել: 301-ին Հայաստանը, Բյուզանդիայից առաջ, դարձավ առաջին քրիստոնյա պետությունը»:

 

panarmenian.net

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ