Ժամանց և շոու բիզնես - World Airport Awards 2018. որոշվել են աշխարհի լավագույն օդանավակայանները (լուսանկարներ)

Բրիտանական Skytrax հեղինակավոր ընկերությունը World Airport Awards մրցանակի շրջանակում որոշել է աշխարհի լավագույն օդանավակայանները։

 

Անկախ մրցանակը հանձնվում է ամեն տարի՝ աշխարհի 100 երկրներից 14 մլն ուղևորների տված գնահատականների հիման վրա։ Հարցմանը մասնակցել են ուղևորներ աշխարհի 550 օդանավակայանից։  Ճանապարհորդները գնահատել են օդանավակայանները մի քանի ցուցանիշներով՝ ներառյալ անվտանգությունը, մաքսային ու անձնագրային ստուգումը, գրանցման ժամանակ հարմարավետության մակարդակը, անգամ զուգարանների մաքրությունը և այլն։

 

Վարկանշային ցանկի առաջին հորիզոնականը 6-րդ անգամ զբաղեցրել է Սինգապուրի Չանգի օդանավակայանը՝ տարեկան 60-63 մլն ուղևորահոսք ցուցանիշով։ Այն համարվում է ամենամեծ, ամենագեղեցիկ և հարմարավետ օդանավակայաններից մեկն աշխարհում։

 

Картинки по запросу Singapore Changi

 

Երկրորդ տեղում է հարավկորեական Ինչհոնի միջազգային օդանավակայանը, երրորդում՝ Տոկիոյի միջազգային օդանավակայանը, որը հայտնի է նաև որպես Հանեդա օդանավակայան։

Картинки по запросу Международный аэропорт Инчхон

Похожее изображение


Նշվում է, որ թոփ-10-ում չկա ամերիկյան և ոչ մի օդանավակայան։

 

Ցանկի առաջատար հնգյակը՝ ստորև.

 

1. Չանգի միջազգային օդանավակայան, Սինգապուր, 

2. Ինչհոնի միջազգային օդանավակայան, Հրվ. Կորեա, 

3. Տոկիոյում Հանեդա միջազգային օդանավակայան, Ճապոնիա,

4. Հոնկոնգի միջազգային օդանավակայան, Հոնկոնգ,

5. Համադ միջազգային օդանավակայան, Քաթար։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ