Մամուլ - «Հայկական ժամանակ».Հայկական զինուժը վերահսկում է Նախիջեւանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Նախիջեւանում Երեւանի չափով տարածք ենք վերահսկում, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Երկու օր առաջ նա հայտարարել էր Նախիջեւանում 20 հազար հեկտար տարածքի նկատմամբ հայկական կողմի վերահսկողության մասին:

 

Հակոբյանը նշել է, որ Նախիջեւանում պաշտպանական բալանսի լուրջ փոփոխություն է եղել, իսկ օրինակ Լելե Թեփեի բարձրունքի գրավումը հակառակորդի կողմից որեւէ նշանակություն չունի:

 

Երբ է հայկական դիրքերի առաջխաղացում եղել, ինչ նկատի ունի ՀՀԿ-ական պատգամավորը՝ «Նախիջեւանում Երեւանի չափով տարածք ենք վերահսկում, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը» ասելով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ