Տարածաշրջան - Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը շարժվելու է նաև դեպի հայաբնակ Ղամիշլի

Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողություններն անարգանք են ինքնիշխան Սիրիայի տարածքային ամբողջականության հանդեպ, քանի որ թուրքական զինուժը ազատորեն ներխուժել է Սիրիայի տարածքներ և իրականացնում է ռազմական գործողություններ՝ թեկուզ իբրև հակաահաբեկչական պատերազմի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց թուրքագետ,  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

«Էրդողանի քայլերն ունեն արտաքին և ներքին բաղադրիչներ: Արտաքին բաղադրիչը, բնականաբար, տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելն է և հայտը, որը վաղուց ներկայացրել էր որպես տարածաշրջանային կարևոր տերություն, նաև սրանով ամրապնդելը:

Թուրքիան ցանկանում է ցույց տալ, որ այս տարածաշրջանում ոչ թե պետք է հարցերը լուծեն այն պետությունները, որոնք հազարավոր կիլոմետրերով հեռու են, օրինակ՝ ԱՄՆ-ը, այլ տարածաշրջանային պետությունները, և առաջին հերթին՝ Թուրքիան»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քայլերը Թուրքիայում 2019-ին կայանալիք ընտրություններից առաջ հետապնդում են նաև քարոզչական նպատակներ:

 

«Կարծում եմ, որ Էրդողանի քայլերը պարունակում են նաև շատ կարևոր ներքին բաղադրիչ, քանի որ Թուրքիան մոտենում է կարևոր նախընտրական մի փուլի, որտեղ ձևավորված է արդեն սահմանադրական այն հիմքերը, որոնք Էրդողանին օժտելու են անսահմանափակ լիազորություններով որպես նախագահ:

 

Էրդողանը, ճիշտ է, մի շարք ոլորտներում հասել է հաջողության սոցիալական վիճակը բարելավելու, քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու հարցերում, սակայն ուներ մի շատ կարևոր բաց. նա չէր անցել պատերազմի միջով, նրա իմիջը չուներ ռազմական բաղադրիչ: Սրանով Էրդողանը ամրապնդում է նաև դա:

Այս ամենից բացի, ռազմական գործողություններով Էրդողանը «շարունակում է օսմանյան ավանդույթը»՝ հողեր է նվաճում: Վստահ եմ, որ դա լինելու է իր նախընտրական քարոզարշավի կարևոր դրույթներից մեկը:

 

Նշվելու է, որ Էրդողանը առաջին նախագահն է, որ կարողանում է Օսմանյան տարածքներից մի քանիսը գոնե դե ֆակտո վերադարձնել Թուրքիային»,-ասաց Մելքոնյանը:

 

Անդրադառնալով Թուրքիայի ռազմական գործողությունների աշխարհագրությանը՝ թուրքագետը նշեց, որ Թուրքիան չի սահմանափակվելու միայն սիրիական Աֆրինով: Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը շարժվելու է նաև դեպի Ղամիշլի, որը հայաբնակ է:

 

Մանրամասները՝ ակզնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ