Մշակույթ - Ջիգարխանյանը խլե՞լ է Վիտալինայի բնակարանը. ռուսական ԶԼՄ-ներ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը խլել է երիտասարդ, արդեն նախկին կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի բնակարանը: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Վիտալինային: Նախկինում դաշնակահարուհին ասել է, որ պատրաստ է մեկսենյականոց բնակարանը հանձնել նախկին ամուսնուն, իսկ հիմա տեղեկություններ կան, թե նա արդեն այնտեղ է:

 

«Հայտնի էր դարձել, որ նա փոխել է փականները: Ինձ հարեւաններն են զանգել: Այդ բնակարանն իմ անունով է»,- Վիտալինայի խոսքերն են փոխանցում ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ տարօրինակ հանգամանքներ են ի հայտ եկել այն ժամանակ, երբ Վիտալինայի փաստաբան Լարիսա Շիրոկովան հանդիպում է կազմակերպել Ջիգարխանյանի հետ: Նա գնացել է հանդիպման, սակայն չի կարողացել տեսնել դերասանին, թեեւ վերջինս ի սկզբանե ցանկացել է խոսել Շիրոկովայի հետ: Փաստաբանին ասել են, որ Ջիգարխանյանը չի գալու: Հետո նա ստացել է հարցման պատասխանը, ըստ որի, բնակարանը Ջիգարխանյանին է տրվել:

 

«Այդ հանդիպումից հետո մենք ցանկանում էինք հաշտություն կնքել: Տրամադրված էինք երկխոսության, փաստաթղթեր ստորագրելուն: Երբ հարցում արեցինք, պարզեցինք, որ բնակարանը 2017-ի դեկտեմբերին հանձնվել է Արմեն Բորիսովիչին: Բայց տաօրինակ է: Այդ մարդը խարդախ կերպով գործել է ե՛ւ Արմեն Բորիսովիչի, ե՛ւ Վիտալինա Վիկտորովնայի անունից»,- ասել է փաստաբանը՝ ավելացնելով, որ ոստիկանություն է դիմել:

 

Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ Վիտալինայի ունեցվածքի վրա կալանք է դրվել: Մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին քրեական գործի շրջանակներում կալանքի տակ է առնվել Մոսկվայի նրա բնակարաններից մեկը եւ 1 մլն ռուբլի գումար:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ